Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Opel մակնիշի 34 MQ 939 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Սարալանջի նորակառույց ճանապարհից դեպի Սարի թաղ տանող հատվածում դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել բազալտե եզրաքարերին, և առաջ ընթանալով` բախվել ապառաժ քարերին ու հայտնվել քարերից մեկի վրա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդին տեղափոխել է հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: