Թափառական ջրարջը ներխուժել է Մոսկվայի Շաբոլովկա շրջանի սրճարաններից մեկը: Այդ մասին սրճարանի անձնակազմը հայտնել է Instagram-ում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Առավոտյան կենդանին գողացել է մեկ տուփ թխվածքաբլիթ: Հայտնի չէ, թե ինչպես է նա հայտնվել Շաբոլովկա շրջանում և, առավել ևս, սրճարանում»,- ասվում է հաղորդագրությունում:
Կենդանին վախեցրել է սրճարանի աշխատակիցներին, որոնք որոշել էին փակել նրան վանդակում: Ջրարջին հաջողվել է փախչել, քանի դեռ մատուցողը չի բռնել նրան երկրորդ անգամ:
Ռեստորանի աշխատակիցները պահել են կենդանուն և սոցցանցերի միջոցով փնտրում են նրա նոր տերերին: