ԱՄՆ զորքերը, որոնք դուրս են բերվում Սիրիայի հյուսիսից, իրավունք ունեն կրակ բացել և օգտագործել այն հարձակման դեպքում, ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը:
CBS հեռուստաալիքի եթերում Էսփերին հարցրել են, թե հարձակման դեպքում ԱՄՆ զորքերը կարո՞ղ են կրակ բացել, ինչին Էսփերը պատասխանել է, որ նրանք «ինքնապաշտպանության իրավունք ունեն»:
«Մենք կօգտվենք այդ իրավունքից, եթե անհրաժեշտություն լինի»,- ասել է Էսփերը: