Դատչես մականունով 14 տարեկան ֆոքստերյեր ցեղատեսակի շունը վերամիավորվել է իր տիրուհուն 12 տարվա անհետացումից հետո: Այս մասին հաղորդում է Fox News-ը:
Նշվում է, որ կենդանուն գտել են ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Պիտսբուրգի տնից 1600 կմ հեռու:
Կենդանիների փրկության կազմակերպությունը Դատչեսին գտել է ցախատանը՝ քաղցած և դողահար:
Փրկարարական կենտրոնը հայտնաբերել է տիրուհուն շնորհիվ շան միկրոչիպի: Կորած կենդանու տիրուհին՝ Քեթրին Սթրենգը, անցել է 1800 կմ՝ Դատչեսին վերցնելու համար:
Շունը փախել էր 2007 թվականին, և Սթրենգը Դատչեսին գտնելու համար ամեն օր ստուգել է ապաստարանները: Նա նաև ամեն տարի շարունակել է վճարել միկրոչիպի համար: