Լուրեր
Չպետք է թացը չորի հետ խառնվի․ փաստահավաք հանձնաժողովը չպետք է լինի քաղաքականացված
  • 17:30
  • 2019-10-13
  • Դիտումներ՝ *

Կառավարությունը հաստատել է դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը: Ըստ այդմ՝ ենթադրվում է 2020 թվականին ձևավորել փաստահավաք հանձնաժողով, որը կզբաղվի 1991-2018թթ. Հայաստանում տեղի ունեցած զանգվածային իրավախախտումների, դեպքերի ուսումնասիրությամբ: Թեմային անդրադառնալու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանին:

Մեր զրուցակիցը նորմալ է համարում, որ ցանկանում են անդրադառնալ անցյալում տեղի ունեցած ոչ ցանկալի, քննադատելի իրադարձություններին և տալ դրանց գնահատականը: «Ուղղակի չպետք է թացը չորի հետ խառնվի: Թող այդ փաստահավաք խումբը լինի անաչառ, չլինի քաղաքականացված, չլինի գունավորված և թող ուսումնասիրի ու տա իր գնահատականը: Բայց որպեսզի այդ գնահատականը լինի միանշանակ և մեկընդմիշտ, այսօրվա իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որ դա լինի այնպիսի խումբ, որի վճիռները կամ որոշումները լինեն կասկածից դուրս: Իսկ այդպիսի խումբ ձևավորելը երևի ավելի բարդ է, քան գնահատական տալը. 20 անաչառ մարդ՝ չգիտեմ, թե որքանով հնարավոր կլինի»,- հավելեց իրավապաշտպանը:

Նրա խոսքով՝ այդ փաստահավաք խումբը պետք է լինի աներևակայելի ընդունելի մի մարմին բոլորի կողմից. «Եթե կարողանան ձևավորել այդպիսի մարմին՝ միայն կարող ենք հպարտանալ. ես շատ ուրախ կլինեմ և կծափահարեմ»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *