Արհեստական ինտելեկտով զենքը կարող է ոչնչացնել աշխարհի քաղաքները հաշված վայրկյանների ընթացքում: Այս մասին հայտնել է Google-ի նախկին ծրագրավորող Լարա Նոլանը՝ փոխանցում է DailyStar-ը:
Այդ զենքի ներքո նկատի է առնվում համակարգը, որը կարող է որոշում կայացնել առանց մարդու՝ հստակեցրել է Նոլանը: Նրա խոսքով՝ եթե մի շրջանում գտնվեն այդպիսի շատ համակարգեր, ապա հավանական կդառնա «անակնկալ պատերազմը», քանի որ նրանք ակնթարթորեն արձագանքում են միմյանց: «Վատագույն դեպքում անակնկալ պատերազմը կարող է նշանակել ամբողջ քաղաքի կործանում վայրկյանների ընթացքում»,- հայտարարել է մասնագետը:
Նա այդ իրավիճակը համեմատել է ֆոնդային բորսաներում ձախողումների հետ, որի ժամանակ նույնպես գործում են ավտոմատ ալգորիթմները: «Ռազմական գործողություններից տարբերությունն այն է, որ ոչ մի միջոց չկա կանգնեցնելու «ավտոմատ անջատիչը»»,- նախազգուշացրել է Նոլանը՝ կոչ անելով արգելել աշխարհում այդպիսի զենքի կիրառումը:
2015 թվականին հազարավոր ինժեներներ և հետազոտողներ ստորագրեցին բաց նամակի տակ, որում նախազգուշացնում էին արհեստական ինտելեկտի օգտագործման վտանգի մասին ռազմական տեխնիկա և սպառազինության համակարգերի նորույթ ստեղծելիս: Նրանք նաև կոչ են արել հրաժարվել արհեստական ինտելեկտի օգտագործումից զենք ստեղծելիս: