«Ստացվում է պարադոքս բան․կոռուպցիա չկա, չկան նախկին արտոնությունները, բայց նաև մուտքեր չկա դեպի ազատ շուկա, վակուում է առաջացել։ Սա նշանակում է, որ կառավարությանը չի հաջողվել մուտքի ազատությունները զուգակցել նոր խաղացողների ներկայությամբ այդ շուկաներում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Պատգամավորը նշեց, որ կառավարությունը այս պահին չի ուզում ներդրողների հետ մեկ պատուհանի սկզբունքով աշխատի, հավանաբար մի քանի պատուհան են ուզում․«Չես հասկանում, թե ինչու, որովհետև դա առաջացնում է պատասխանատվության ինստիտուտ»։