Միացյալ Նահանգների XQ-58A Valkyrie («Վալկիրիա») անօդաչուն, որն իրականացնում էր փորձնական թռիչք, քամին քշել է: Այս մասին հաղորդում է The Drive-ը՝ հղում անելով ԱՄՆ ռազմածովային ուժերին:
Ինչպես նշում է պարբերականը՝ XQ-58A Valkyrie-ն հոկտեմբերի 9-ին իրականացնում էր երրորդ փորձնական թռիչքը: Մեկ ժամ անց սաստիկ քամին և որոշ անսարքություններ անհաջողության են հանգեցրել: Վայրէջքի ժամանակ անօդաչուն քշել է քամին, և նրա անվտանգության բարձիկները սխալ են աշխատել:
«Միջադեպի պատճառով անօդաչու ինքնաթիռը վնասվել է»,- ասվում է ռազմածովային ուժերի զեկույցում:
Չնայած միջադեպին՝ թռիչքը բարեհաջող է անցել, և անօդաչուն հաղթահարել է խնդիրները՝ ասել է ԱՄՆ ռազմածովային ուժերի գեներալ-մայոր Ուիլյամ Քուլին: