Ամերիկացի դերասանուհի և մոդել Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ շատ կցանկանար հանդիպել և ընթրել բնապահպանական ակտիվիստուհի Գրետա Թունբերգի հետ: Այս մասին նա ասել է Reuters-ին տված հարցազրույցում:.
Քարդաշյանը նշել է, որ կցանկանար օգնել Թունբերգի ծնողներին սոցցանցերում 16-ամյա երեխայի ներկայությունը ապահովելու հարցում, չէ՞ որ նա կարող է հաջողության հասնել սոցցանցերի կառավարման հարցում և կարող է տալ նրանց մի քանի խորհուրդներ:
Նա հավելել է, որ կլիմայի փոփոխությունը լուրջ հիմնախնդիր է, իսկ Թունբերգը զարմանալի երիտասարդ աղջիկ է, որը խիզախորեն դեմ է կանգնել մեծահասակներին, որոնք կարող են լինել շատ ահավոր այդպիսի բաց և ազնիվ ակտիվիստուհու համար: