Սպիտակ տունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է բյուջեից 50 մլն դոլար հատկացնել Սիրիայի օգնությանը:
Փաստաթղթում հստակեցվում է, որ դրամական միջոցները կուղղվեն կայունացմանը, մարդու իրավունքների և Սիրիայում էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանը:
Թրամփը ցանկացել է նաև, որ միջոցների մի մասը ուղղվի երկրի ականազերծմանը, ինչը թույլ կտա ապահովել բնակչության անվտանգությունը:
Ինչպես ընդգծվում է՝ ԱՄՆ-ը հույս ունի, որ այդ կերպ կվարվեն նաև այլ օտարերկրյա պետությունները: