Սիրիայի քրդերը հայտարարել են, որ կարողացել են ոչնչացնել արդեն Թուրքիայի 75 զինծառայողների, որոնք մասնակցել են «Խաղաղության ակունք» գործողության անցկացմանը: Այս մասին հաղորդում է ANF News-ը:
Բացի դրանից, քրդերը կարողացել են խփել 7 տանկ, երկու մեքենա և վիրավորել 19 թուրք զինվորականների՝ հստակեցնում է գործակալությունը:
Քրդերը նաև Թուրքիայի զորքերին դիմադրություն են ցույց տալիս սիրիական Ռաս-էլ-Այն քաղաքում: