Tuesday, 23 04 2024
-
15:44
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Լուրերի օրվա թողարկում 14։00
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00

Վանեցյանը ձախողեց նաև ֆուտբոլը․ հավաքականի խայտառակ ֆիասկոն

Մինչև երեկ ուշ երեկոյան հազարավոր ֆուտբոլասերներ շունչները պահած սպասում էին Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպմանը, որովհետև մեր հավաքականը բացառիկ շանս էր ստացել հաղթանակով իրական դարձնել Եվրոպայի առաջնության եզրափակիչ ուղեգիր նվաճելու հնարավորությունը։ Մեր ընտրանու հանդիպումից ժամեր առաջ Բոսնիա-Հերցեգովինայում ջախջախվել էր խմբում երկրորդ տեղը զբաղեցնող Ֆինլանդիայի հավաքականը, ու մերոնք հաղթանակի դեպքում հավասարվում էին վերջինիս՝ ավելի իրական դարձնելով երկրորդ տեղի համար պայքարը։

Հենրիխ Մխիթարյանը ու մի քանի առանցքային խաղացողներ վնասվածքի պատճառով բացակայում էին, սակայն թվում էր՝ դա որևէ առանցքային նշանակություն չպետք է ունենար գոնե Լիխտենշտեյնի հետ հանդիպմանը, որը նախորդ վեց հանդիպումներում ընդամենը մեկ ոչ-ոքի էր կարողացել անել ու դարձել էր մեկ գոլի հեղինակ։ Սխալվեցինք, որովհետև ֆուտբոլային ոչ մի ավանդույթ չունեցող այս հավաքականը երկրորդ գոլն էլ մեր հավաքականի դարպասը խփեց, ընդ որում՝ Հայաստանի ընտրանուց խլելով այնքան կարևոր երկու միավոր։

Հերթական անգամ հազարավոր, տասնյակ հազարավոր մարզասերների սպասումները ի դերև եղան, մի ամբողջ հասարակության ոգևորություն կոտրվեց անատամ խաղի, մեր հավաքականի ցուցադրած հակաֆուտբոլի հետևանքով։

Տեսականորեն ոչինչ չի պատահել, որովհետև նույնիսկ այս պարագայում՝ եթե մերոնք երկու օր հետո հաղթեն Ֆինլանդիայի հավաքականին, կարող են Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճել։ Սակայն նման բան կարող է պատահել միայն հեքիաթներում, որովհետև Լիխտենշտեյնի կարգի հավաքականի հետ խաղում երկու միավոր կորցնելուց հետո ուղղակի պարտավոր ենք խոստովանել, որ հավաքական չունենք։ Պարբերաբար գրանցվող հաջողություններն ինստիտուցիոնալ հիմք չունեն, մարզչական աշխատանքի կամ խաղային ձեռագրի հետևանք չեն ու ընդամենն առանձին խաղացողների որակների, բարձր վարպետության արդյունք են։ Օրինակ՝ Բոսնիա-Հերցեգովինայի հետ փայլուն խաղը ստացվեց բացառապես Հենրիխ Մխիթարյանի անձնական վարպետության շնորհիվ։

Առիթը եկել է ու հարկ եմ համարում անդրադառնալ կարևոր մի խնդրի։

Երբ անցած տարի ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանը հավակնում էր ՀՖՖ նախագահի պաշտոնին, «Առաջին լարատվական»-ը փաստարկաված ընդդիմախոսում էր նման սցենարին։ Վանեցյանի թեկնածության ջատագովները պնդում էին, թե նրան կարճ ժամանկահատվածում կհաջողվի այնպիսի մթնոլորտ ստեղծել հայկական ֆուտբոլում, որ հնարավոր կդառնա Եվրոպայի առաջնության ուղեգրի նվաճումը։ Ի դեպ, նման նշաձող սահմանել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելու օրը, հույս հայտնեց, որ նա կկարողանա ՀՖՖ նախագահի պաշտոնում լուծել ազգային-պետական կարևորություն ունեցող այդ խնդիրը։

Համարենք, որ Արթուր Վանեցյանը ձախողեց իր այդ առաքելությունը նույնպես, սակայն այս դեպքում բացարձակապես վստահ չենք, որ սպայի արժանապատվությունը, ուսադիրների պատիվը նրան կստիպեն հեռանալ ՀՖՖ նախագահի պաշտոնից։ Հակառակը՝ ունենք մտավախություններ, որ ֆուտբոլը՝ հասարակությանը կոնսոլիդացնելու փոխարեն, դառնալու է Վանեցյանի անձնական հավակնությունների բավարարման զոհ։ Այսպիսի իրավիճակ մենք տեսել ենք ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարման շրջանում, սակայն արդար լինենք՝ հավաքականի նման ֆիասկոներից հետո բոլորս պահանջել ենք հայտնի օլիգարխի հրաժարականը։ Հիմա թերևս ժամանակն է՝ հրաժարական պահանջել Վանեցյանից, մանավանդ, որ նրա կողմից հաճախ չարչրկվող սպայի պատիվն առաջին հերթին պատասխանատվություն է ենթադրում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում