Մի անգամ հայտնի նկարիչ Յոսիտոմո Նարան բարում տոնում էր Նյու Յորքի Marianne Boesky Gallery թանգարանում ցուցահանդեսի համար դժվարին նախապատրաստման ավարտը։ Խմիչքը մի փոքր չարաշհելով՝ նա վերցրեց սև մարկեր և սկսեց նկարել հաստատության պատերին: Այժմ փորձագետները այդ նկարները գնահատում են 5 միլիոն դոլար՝ հայտնում է Artnet News-ը:
Բարի հետ կապված պատմությունը տեղի է ունեցել 2009-ին, երբ Նյու Յորքում բնակվող ճապոնացի նկարիչը դեռ պայքարում էր ճանաչման համար: 10 տարի անց Նարան մեր ժամանակների ամենաթանկ նկարիչներից է: Հոկտեմբեր ամսվա սկզբին նրա «Դանակ մեջքի հետևից» աշխատությունը վաճառվել է Sotheby’s-ում՝ 24.9 միլիոն դոլարով։
https://www.instagram.com/p/BK_yViwAsFu/?utm_source=ig_embed
https://www.instagram.com/p/BKEh6cBgHQg/?utm_source=ig_embed
https://www.instagram.com/p/BOn9lr5gsMM/?utm_source=ig_embed
https://www.instagram.com/p/B2OA-zAgC8d/?utm_source=ig_embed