Friday, 19 04 2024
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին

Ներկայացվեց Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպին նվիրված «Վիպասանք Ազատության հրապարակի» գիրքը

Գիրք գրքի մասին.Երևանում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպին նվիրված «Վիպասանք Ազատության հրապարակի» գրքի շնորհանդեսը: Ներկա էին գրականագետներ, հրատարակիչներ, հասարակական գործիչներ:

«Երկրի հակառակ կողմը» վեպը ազատության, հայրենասիրության, երկրի նկատմամբ յուրաքանչյուր հայի պատասխանատվության մասին է. այսպես բնորոշեց Նիկոլ Փաշինյանի  գիրքը գրականագետ, գրող, «Վիպասանք Ազատության հրապարակի» հեղինակ Նորայր Ադալյանը:

«Այն բարոյական մեծ արժեքներ ներկայացնող ստեղծագործություն է, ներառում է հայրենասիրություն, մարդասիրություն, ամփոփում է գիտելիքների լայն իմացություն, պատասխանատվություն՝ ժամանակակից հայի նկատմամբ: Եվ դա ինձ հուզեց: Ես որոշեցի անպայման իմ խոսքն ասել, այդ ստեղծագործության մասին»,-ասաց Նորայր Ադալյանը: Նա նկատեց, որ գիրքն արդեն շատ ընթերցող ունի, սակայն կուզենար, որ յուրաքանչյուրը կարդա, որովհետև այստեղ շատ ասելիք կա: Ըստ նրա՝ հատկապես երիտասարդությունը պետք է կարդա, որը ներկա է այս գրքում:

«Այս գիրքը կարող է վերափոխել ընթերցողին: Ես համոզված եմ՝ մի օր ավելի լավ ենք ապրելու, սառնարանները հարուստ են լինելու, բայց շատ կարևոր է մարդու մտածողության փոփոխությունը: Ցավոք, այս ուղղությամբ դեռ շատ անելիք կա»,-ասաց Նորայր Ադալյանը:

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ  «Երկրի հակառակ կողմը» ամենավաճառված ստեղծագործությունն է: Այն շարունակվում է պահանջված մնալ ընթերցողների շրջանում:

«Գրքի հաջողությունը պայմանավորված է մի քանի հանգամանքներով՝ հեղինակով, բովանդակությամբ, գրքում տեղ գտած գաղափարներն իրականություն դառնալով, նոր Հայաստանով, նոր ընդվզումներով, նոր թռիչքներով: Ես, որպես հրատարակիչ, գոհ եմ: Կցանկանայի մի դիտարկում անել, օրեր առաջ եղավ «Երկրի հակառակ կողմը» ստեղծագործության հիման վրա բեմադրություն, այսօր մեկ այլ գիրք է լույս տեսնում այդ նույն ստեղծագործության մասին, կարծես վերածննդի նշաններ են»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

«Երկրի հակառակ կողմը» գրքի խմբագիր, գրող գրականագետ Արքեմնիկ Նիկողոսյանի խոսքով, վեպը, ըստ էության, յուրօրինակ ոդիսական է, որի վերջնական նպատակը Հայաստանն է, որտեղ մեծ գործեր են սպասվում:

«Ցավոք, այն մի քիչ ուշացած է արժանանում գրականագիտական քննարկումների, այդ համատեքստում շատ կարևորում եմ այս միջոցառումը: Մի առիթով ասել եմ, սովորաբար գրքերն են փառք բերում հեղինակներին, սա այն գրքերից է, որ հակառակն է տեղի ունեցել: Այն ամիսներ շարունակ բեսթսելլերի ցանկում է, և այլ կերպ չէր էլ կարող լիներ: Այն գիրք է Հայաստանում թավշյա  հեղափոխությունն առաջնորդած մարդու մասին է, գրելով ծրագիր՝ հետագայում այն դարձել է իրականություն»,-ավելացրեց Արքեմնիկ Նիկողոսյանը: Նա տեղեկացրեց, որ գիրքը պարբերաբար վերատպվում է:

«Վիպասանք Ազատության հրապարակի» գրքի շնորհանդեսի սրահը ձևավորված էր նկարիչ Ռուբեն և Ռաֆֆի Ադալյանների ստեղծագործություններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում