Thursday, 25 04 2024
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

Չեք վախեցնի. հավկիթներն էլ ուղարկեք մեկուսարան՝ ձեր «հոգևոր հորը»

Անհայտ մարդիկ, այսօր կեսօրին, «Ազատություն չորրորդ իշխանությանը» գրառմամբ ամանի մեջ փաթեթավորած ձվեր են թողել «Առաջին լրատվական»-ի խմբագրության շենքի մոտ: Սա չարամիտ ակցիա է՝ քրեական մշակույթին հարիր, գողապետության բաղադրիչներով: Շատ խելք պետք չէ՝ հասկանալու համար, որ սա գողական բարքերով ապրող նախկին ռեժիմի, նրա քրեականացված պարագլուխների ու նրանց սպասարկու բանդաների ձեռագիրն է: Մի քանի օր առաջ էլ սոցիալական ցանցերում էր կատաղի արշավ սկսվել «Առաջին լրատվական»-ի դեմ. նախկին համակարգի հետ ասոցացվող մարդիկ մեզ սպառնում էին «դատաստանով»:

Հիմա՝ հերթով:

Ազատ խոսքը, մամուլի ազատությունը «Ժամանակ» օրաթերթը, 1in.am կայքը պաշտպանել են հետևողականորեն՝ անցնելով քրեաօլիգարխիայի ռեպրեսիվ մեքենայի անասելի ճնշումների միջով. թերթի ու կայքի հիմնադիր Արման Բաբաջանյանը տարիներ շարունակ քաղբանտարկյալի կարգավիճակով պատանդ է պահվել ռոբա-սերժական ռեժիմի կողմից, հետապնդվել, նույնիսկ ազատազրկվել են մեր գրեթե բոլոր խմբագիրները:

«Առաջին լրատվական»-ը միշտ բաց է եղել բոլոր տեսակետների համար, բայց թույնը, ատելությունը, երեկ պետական մակարդակի հասցված, իսկ այսօր ռևանշիզմով արտահայտվող ահաբեկչությունն ու բռնությունը երբեք չենք հանդուրժել ու չենք հանդուրժելու:

Մենք քրեաօլիգարխիայի ու նրա բեսպրեդելի թշնամին ենք ու իրական չորրորդ իշխանությունը: Մենք ենք Հայաստանի ինքնիշխանությունը, մեր հասարակության արժանապատվությունը, իրավունքները, դեմոկրատիան պաշտպանել ձեր գիշատիչ գրոհներից, Քոչարյան-Սարգսյան զույգի արյունոտ իշխանությանը լծված տասնյակ լրատվամիջոցների «հիբրիդային պատերազմից»:

Այսօր էլ ունեք տասնյակ լրատվամիջոցներ, սակայն եթե չեք կարողանում ժողովրդի «ուղեղը լվանալ», մեղավորներ մի փնտրեք ձեր հանցավոր կերպարներից ու էությունից դուրս:

Առաջին լրատվական»-ին ահաբեկել, վախեցնել հնարավոր չէ. չկա ու չի կարող լինել կոմպրոմիս քրեաօլիգարխիայի հետ, ասել ենք ու կրկնում ենք՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի տեղը բանտն է:

«Առաջին լրատվական»-ն իրապես ազատ լրատվամիջոց է ու երբեք չի կարող լինել որևէ իշխանության կցորդ, սակայն մենք անվերապահորեն հավատարիմ ենք հեղափոխության օրակարգին:

Ձվերը երեկ, այսօր ու վաղը այլ իմաստ ունեն: Ձեր քրեական մենթալիտետով աղճատում եք անգամ ձվերի իրական իմաստը՝ դրանց միջոցով մեզ հասցեագրելով բռնության ու ահաբեկչության մեսիջ:

Չվախեցանք, կարող եք ձվերը հետ վերցնել ու միանգամայն բարի նպատակներով ուղարկել ԱԱԾ մեկուսարան. այնտեղ գտնվող ձեր «հոգևոր հայրը» դրա կարիքը հաստատ ունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում