Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

27×20․ «Հոկտեմբերի 27»․ «Գյադաների ժամանակը»

Վանո Սիրադեղյանը քչերից մեկն էր, որ Վազգեն Սարգսյանին հասցեագրված հայտնի նամակում երկրի և ընկերոջ հանդեպ մտահոգված մարդու ցավով, կանխատեսել էր, թե որն է լինելու Ռոբերտ Քոչարյանի իշխանության հետևանքը: Հետո` ղարիբության ճամփեքին, Վանոն Քոչարյանի կառավարման տասնամյակը պետք է բնութագրեր «գյադաների ժամանակը» դիպուկ արտահայտությամբ: Որակյալ կառավարում և ժամանակակից պետություն` բառի դասական իմաստով, չենք ունեցել Երրորդ հանրապետության հենց առաջին տարիներից: Խանգարում էր պատերազմը, հետո` շարժման տղերքի գնալով անտանելի դարձող սերտացումը բյուրոկրատիայի հետ, ինչի հետևանքը դարձավ 1998-ի պալատական հեղաշրջումը: Մեծ հաշվով` նույնիսկ 98-ը` իր «մաուզերիստական հրավառությամբ», կարող էր «խմբագրվել», որովհետև Հայաստանն ընդամենը շեղվել էր պետություն տանող արահետից` թիկունքում թողնելով կայսրության հետդարձի անդունդը:

Վազգեն Սարգսյանի ավյունը և Կարեն Դեմիրճյանի փորձառությունը, Հայաստանի վերջին քսանհինգ տարիների պատմությունն ամբողջացնող նրանց դաշինքը հենց քաղաքական «խմբագրման» նպատակն ուներ, ինչի հետևանքով Հայաստանը վերադառնալու էր պետականաստեղծ արահետ: Հոկտեմբերի 27-ը 1998-ի իշխանափոխության շարունակությունն էր, պատկերավոր ասած` Ռոբերտ Քոչարյանի արյունոտ ինագուրացիան, որը կարող էր տեղի ունենալ միայն Հանրապետության փլատակների վրա: Ոճրագործությանը հաջորդեց պետության բովանդակային դեգրադացիան, իշխանության փոխակերպումը քրեաօլիգարխիկ կոռուպցիոն բուրգի, որի գագաթին հայտնված մարդը պետական բյուջեն, հանրային բարիքները նույնացրել էր սեփական քսակի հետ: Որևէ մեկը չի պնդում, որ Վազգեն Սարգսյանի կառավարումն իդեալական էր, սակայն դա պետական կառավարում էր` իր ուժեղ և թույլ կողմերով:

Հոկտեմբերի 27-ին ոչնչացվեց հենց պետությունը` իր կառավարման պոտենցիալով, ռեսուրոսվ, իշխանությունը նույնացավ թալանի ու կոռուպցիայի, ահաբեկչության և բռնության հետ: Հոկտեմբերի 27-ն այն սահմանագիծն էր, որից անդին Հայաստանի պետական համակարգն օտարվեց ինքնիշխանությունից և քաղաքացիականությունից: Քրեաօլիգարխիկ համակարգը հենց Ռոբերտ Քոչարյանի և Մոսկվայի կոռուպցիոն կոնսենսուսն էր` Հոկտեմբերի 27-ի կնիքով: Դա Հայաստանի օկուպացիայի, Հայաստանի քաղաքացու հպատակեցման բանաձևն է: Կեղծված ընտրությունները, ավտորիտարիզմը, մոնոպոլիան` դրանք բոլորը հետևանք են, գործիքներ, որոնք «լեգիտիմացնում» են ռուսական գաղութատիրությունը Հայաստանում, Մարտի 1-ի սպանդը Երևանի կենտրոնում: Հոկտեմբերի 27-ին կտրվեց մեր պետության վերջին թելը, ստվերից դուրս եկավ հասարակության տականքը, «գյադա» տեսակը: Սամվել Բաբայանի դեսպոտ վերահսկողությունից բարդույթավորված Ռոբերտ Քոչարյանը բարդույթավորեց մի ամբողջ երկիր` ծանր քարի պես նստելով նրա զարգացման ճանապարհին: Երեկվա փնթի գրպանահատը, սանձարձակ թաղայինը դարձան հայտնի գործարարներ ու բարերարներ: Արժեհամարգից զրկված հասարակությանը պարտադրվեցին նոր «հերոսներ», որոնք «անմահացել» էին իրենց քրեական մտածողության և բարքերի շնորհիվ: Հաստատվում էր գյադաների իշխանությունը` շակալի պես հնազանդվելով Մոսկվային ու հրեշի պես հոշոտելով սեփական ժողովրդին:

…Քաղաքակիրթ աշխարհը մնալ էր Հայաստանի թիկունքում, իսկ մենք քայլում էինք դեպի անդունդ, որտեղ անտակ կայսրությունն է: Իրավիճակը փոխվեց թավշյա հեղափոխությունից հետո, սակայն մենք տակավին չենք կարող խոսել Հոկտեմբերի 27-ի հետևանքների վերացման մասին, քանի դեռ վերացված չէ ռուսական վասալության ռեժիմը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում