Եգիպտոսի նախաձեռնությամբ՝ արաբական պետությունների լիգայի արտակարգ նիստում շաբաթ օրը քննարկվում է Սիրիայում Թուրքիայի գործողությունների շուրջ ստեղծված իրավիճակը: Նիստի ընթացքում հայտարարություններ են արվել։
Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական գործողությունը «արաբական պետության տարածք ներխուժում է և ագրեսիա նրա ինքնիշխանության դեմ»: Այս հայտարարությունն արել է Արաբական պետությունների լիգայի (LAS) գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը: LAS խորհրդի ընթացիկ նստաշրջանի ղեկավար, Իրաքի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ալի ալ-Հաքիմը նույնպես դատապարտել է Անկարայի գործողությունները Սիրիայում: