Հնդկաստանի Օդիշա նահանգում վախեցած կոբրան փախել է կենսաբանից և թքել 4 հավկիթը, որոնք փորձել է կուլ տալ։ Տեսագրությունը հրապարակել է Newsflare կայքը։
Կապտիպադա գյուղում օձը մտել է հավաբուն, սպանել հավին և վտանգ ներկայացրել մյուս թռչունների համար։ Դժգոհ ֆերմերը կենսաբանի է կանչել՝ թունավոր սողունին հեռացնելու համար։
Երբ Ռաքեշ Կումար Մոհալիկը ֆերմա է հասել, հավը հասցրել է 4 հավկիթ կուլ տալ։ Վախեցած օձն արագ դքել է դրանք, փորձել փախչել, սակայն նրան բռնել են, դրել պարկը և ազատ արձակել հավաբնից հեռու։