Visa և MasterCard վճարային համակարգերի ծառայությունները, eBay հարթակը և առցանց վճարումների Stripe համակարգը հրաժարբել են մասնակցել Facebook ընկերության Libra կրիպտոարժույթի նախագծին։ Այս մասին հաղորդում է CNBC-ն։
Հեռուստաալիքը մեջբերում է այդ կազմակերպությունների հայտարարությունը, որոնք հայտնել են, որ տեսնում են Libra-ի պոտենցիալը, սակայն ցանկանում են այլ խնդիրների շուրջ կենտրոնանալ։
«Ընկերությունը կշարունակի գնահատել, և վերջնական որոշումը կախված կլինի մի շարք գործոններից, այդ թվում՝ կարգավորիչների բոլոր անհրաժեշտ պահանջները բավարարելու ասոցացիայի ունակությունից»,-հայտարարել է Visa-ի ներկայացուցիչը։