Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

Դեռ վաղ է ուրախանալը, 5 սմ-ն շատ քիչ է. Սևանի մակարդակը ներկայումս պետք է շատ ավելի բարձր լիներ

Այս տարի Սևանից բաց է թողնվել 140 մլն խմ-ից մի փոքր ավելի ջուր: Այս մասին կառավարության վերջին նիստում հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: «Ամենայն հավանականությամբ՝ էլ կարիք չի լինի ջուր բաց թողնել: Եթե լինի էլ, շատ փոքր ծավալների մասին է խոսքը: Մենք ոչ միայն լրացուցիչ ջրառի կարիք չունեցանք, այլ մոտ 30 մլն խմ-ով պակաս ջուր վերցրինք Սևանից: Սա մոտավորապես այնքան է, որքան նախորդ տարի նախատեսվածից ավելի վերցրել էինք: Այսինքն՝ նաև նախորդ տարվա վերցրածն ենք կոմպենսացրել: Այս պահի դրությամբ Սևանա լճի մակարդակը 5 սմ-ով ավելի է: Ավելի բարձր կլիներ մակարդակը, եթե բնակլիմայական պայմանները մոտ լինեին միջին տարեկան ցուցանիշներին»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ հաջորդ տարիների համար հնարավոր է նվազեցվի ջրի պահանջարկը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ նշել էր, որ ճիշտ աշխատանքի պարագայում կարելի է հասնել ավելի լավ արդյունքների. «Սա նվազագույնն է, որ հասել ենք: Մյուս տարի ավելի լավ ցուցանիշներ կարձանագրենք»:

Բնապահպան Ինգա Զարաֆյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով կառավարության անդամների լավատեսական կանխատեսումներին, նկատեց, որ դեռ վաղ է ուրախանալը, քանի որ 5 սմ-ն շատ քիչ է։ Սևանի մակարդակը ներկայումս պետք է շատ ավելի բարձր լիներ։

«Ներկայումս, երբ մենք խոսում ենք, որ Սևանի մակարդակը 5 սմ-ով բարձր է, քան անցած տարի, պետք է հասկանանք, որ երկու տարի շարունակ ունեցել ենք Սևանա լճի բացասական բալանս, որը հակասում է օրենքին։ Բացասական բալանս նշանակում է, որ Սևանա լիճը շատ վատ վիճակում է։ Մինչդեռ, Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, մաքուր ջուր ստանալու համար անհրաժեշտ է ավելի բարձր մակարդակ, որպեսզի մենք չկորցնենք Սևանը, և լիճը ծանծաղման պրոցեսի չենթարկվի։ Կրկնում եմ, այլևս բացասական բալանս թույլ տալ չի կարելի»,- ասաց բնապահպանը։

Նրա խոսքերով՝ անցած տարի կառավարությունը լճի բացասական բալանսի պարագայում լրացուցիչ ջրառի թույլտվություն տվեց, բայց այս տարի հավելյալ ջրառ չկա, որը լավ է։ «Բայց երբ խոսում ենք ցուցանիշներով, պետք է հստակ գիտակցել, որ մենք երկու տարի բացասական բալանս ենք ունեցել։ Այսինքն՝ մենք չպետք է հպարտանանք, որ 5 սմ-ով բարձր է լճի մակարդակը։ Մենք արդեն իսկ պետք է շատ ավելի բարձր մակարդակ ունենայինք, քան ունենք ներկայումս»,- ընդգծեց Զարաֆյանը։

Ինչ վերաբերում է լավատեսական կանխատեսումներին, որ հնարավոր է այս ցուցանիշը պահպանել նաև եկող տարի, ավելին՝ առհասարակ եկող տարի Սևանա լճից ջուր չվերցնել, ապա, բնապահպանի խոսքերով, դա շատ բարդ է ասելը, քանի որ Սևանա լճից վերցված ջուրը օգտագործվում է ոչ միայն ոռոգման համար, այլև այդ ջրի հաշվին աշխատում է Սևան-Հրազդան հիդրոկասկադը, որը էլեկտրաէներգիա է արտադրում։ Իսկ եթե լճից քիչ ջուր վերցվի, ապա դա կնշանակի, որ հիդրոկասկադը պետք է աշխատի շատ ցածր էֆեկտիվությամբ։ «Բացի դրանից՝ մենք ունենք նաև շատ ուրիշ այլ գործոններ։ Եթե լճի մակարդակը բարձրանա, ապա պետք է ունենալ հստակ ծրագիր, թե ինչ պետք է անենք այն ենթակառուցվածքների հետ, որոնք ափին են և լճի մակարդակի բարձրացման պարագայում կարող են ջրի տակ մնալ։ Պետք է հստակ իմանալ, թե ինչ պետք է անենք այն օբյեկտների հետ, որոնք կառուցված են լճափին թույլատրելի նիշից ցածր։ Բազմաթիվ խնդիրներ կան։ Մինչև այդ ծրագիրը չունենանք, բոլոր լավ կանխատեսումները պարզապես լավ, օպտիմիստական մոտեցում կլինեն, ոչ ավելի»,- ասաց Զարաֆյանը՝ հավելելով, որ այդ ամենին դեռ չեն հավելում եղանակային պայմանները, քանի որ առանց այդ էլ առկա գործոնները և դրանց ազդեցությունը լճի վրա այնքան բարձ են, որ եղանակային պայմանները կարելի է մի կողմ թողնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում