Friday, 29 03 2024
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24

Երևանը պետք է դրական գնահատի Մասիս Մայիլյանի առաջադրումը. բոլոր առողջ ուժերը կարող են միավորվել նրա շուրջը

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը օրերս ֆեյսբուքյան գրառում էր արել այն մասին, որ կայացրել է 2020 թվականի նախագահի ընտրությանը որպես թեկնածու առաջադրվելու որոշում:

«Արցախի քաղաքացիների, քաղաքական և հասարակական շրջանակների, ՀՀ կառավարական և քաղաքական շրջանակների, Սփյուռքի ազգային գործիչների հետ անցկացրած քննարկումները ցույց են տվել, որ առկա են անհրաժեշտ նախադրյալներ՝ Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում իմ թեկնածությունն առաջադրելու մասին որոշում կայացնելու համար։ Քանի որ արդեն իսկ առկա նախադրյալները երաշխավորում են 2020 թվականի ընտրությունների հաջող անցկացումը և վստահություն են ներշնչում Արցախի զարգացման ամենատարբեր ծրագրերի արդյունավետ իրականացման գործում, ես որոշել եմ առաջադրել իմ թեկնածությունը»,- հայտարարել է Մասիս Մայիլյանը:

Նախագահական ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը,  Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, եթե կատարվեն սահմանադրական փոփոխություններ՝ նաև ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, որը հետևում է Արցախում ընթացող ներքաղաքական զարգացումներին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մասիս Մայիլյանի առաջադրումը կանխատեսելի զարգացում համարեց։

Ըստ Ղևոնդյանի՝ ակնհայտ է, որ Մայիլյանը Երևանի համար նախընտրելի թեկնածու է լինելու։ Նաև, ըստ քաղաքագետի, Արցախի ապագայի համար լավագույն տարբերակը կլինի։ Սա այն դեպքում, եթե  Սամվել Բաբայանն ու Արայիկ Հարությունյանը կոնսենսուսի հիման վրա հայտարարեն իրենց մասնակցությունից հրաժարվելու մասին  ու պաշտպանեն Մայիլյանի թեկնածությունը: «Այդ դեպքում նրանցից ամեն մեկը կստանա հնարավորություն հետագայում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու սեփական թիմով»,- մեզ հետ զրույցում ասաց նա։

Նման զարգացումը, ըստ մեր զրուցակցի, կփոխի միանգամից մի քանի խնդիր՝ այդ թվում կմեծանա սահմանադրական փոփոխություններ իրականացնելու կարիքը, Բաբայան-Հարությունյան հակամարտությունն էլ փոխզիջումային լուծում կստանա, և որ ամենակարևորն է՝ Արցախը կունենա Երևանի քաղաքական գծին համահունչ ղեկավար. «Դա պարտադիր պայման է մեր իրականությունում։ Բացի այդ՝ կբացառվի մարգինալ ուժերի կողմից հասարակության պառակտումը, իրական կուսակցական համակարգի ձևավորման ու զարգացման հիմք կդրվի, կուրվագծվի Արցախի քաղաքական համակարգի ապագա պատկերը»։

Ինչ վերաբերում է  Վիտալի Բալասանյանին, ապա ըստ քաղաքագետի՝ նա ի  սկզբանե ֆավորիտ չէր և գրեթե շանս չուներ մրցակցելու Արայիկ Հարությունյանի ու Սամվել Բաբայանի հետ, սակայն ուներ իր ընտրազանգվածը կողմերից որևէ մեկին առավել թանկ «վաճառելու»  որոշ հնարավորություն. «Իսկ Մայիլյանի՝ պայքարի մեջ մտնելու դեպքում այս հեռանկարն էլ է մշուշոտ դառնում։ Այնպես որ, վերջին ագրեսիվ հայտարարությունը, բացի մանիպուլյացիոն ֆոնից, կարող է նաև Մայիլյանի հայտարարության հետ անուղղակի կապ ունենալ»։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն իր աջակցությունն է հայտնում Մասիս Մայիլյանին։  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ղուկասյանն ասաց. «Իմ կարծիքով՝ Մասիս Մայիլյանը կարող է լինել լուրջ թեկնածու, որպես քաղաքական ու պետական գործիչ կարող է մեծագույն ներդրում ունենալ Արցախի պետականության կայացման գործում։ Ես աջակցում եմ իրեն ու կարծում եմ, որ պաշտոնական Երևանը պետք է դրական գնահատի այդ առաջադրումը, որովհետև դա ի նպաստ Արցախի կարգավորման որոշում  է, ըստ իս՝ Մասիս Մայիլյանը հայկական շահերի պաշտպանության լավագույն ծրագիրը կարող է իրականացնել»։

Ղուկասյանն ընդգծեց՝ Մասիս Մայիլյանը կարող է դառնալ կենտրոն, որ բոլոր առողջ ու երիտասարդ ուժերը միավորվեն նրա շուրջը: «Նա այդ ներուժն ունի»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում