Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ադրբեջանը ցանկանում է միջուկային ներուժով հավասարվել Հայաստանի հետ․ կարող է նաև գնալ միջուկային զենք զարգացնելու ճանապարհով

Ռուսաստանը Բաքվին առաջարկել է ատոմակայան կառուցել Ադրբեջանում, և հիմա, ինչպես Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովն է հայտարարել, ադրբեջանական կողմը դիտարկում է ռուսական կողմի այդ առաջարկը։

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև այս հարցի շուրջ բանակցությունների մասին Սոչիում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած Պուտին-Ալիև հանդիպումից հետո հայտնել է ռուսական «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը՝ ասելով, թե ապագայում կառուցվելիք ատոմակայանը կլինի այնպիսին, ինչպիսին կընտրեն ադրբեջանցի գործընկերները:

Ադրբեջանն, իհարկե, հավելյալ էլեկտրաէներգիայի արտադրության կարիք ունի, և դա նկատել է նաև «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը՝ նշելով, որ 2018-ին էլեկտրաէներգիայի սպառման աճը Ադրբեջանում կազմել է 18 տոկոս։ Այս հանգամանքն, անշուշտ, իր դերը խաղում է։ Բայց Ադրբեջանում միջուկային էներգետիկայի զարգացման հարցն էլ ավելի ուշագրավ է քաղաքական տեսանկյունից՝ հաշվի առնելով թե՛ հայ-ադրբեջանական հակամարտության գործոնը և թե՛ այն փաստը, որ ներկայումս Հարավային Կովկասում գործող ատոմային էլեկտրակայան կա միայն Հայաստանում՝ Մեծամորում։ Իսկ Ադրբեջանը, իր դաշնակից Թուրքիայի հետ միասին, Հայաստանի դեմ իրականացվող լայնածավալ դիվերսիայի շրջանակներում, տարիներ շարունակ հակամիջուկային լոբբինգ է իրականացրել Հայաստանի դեմ՝ պահանջելով փակել Մեծամորի ատոմակայանը, որն իբր թե էկոլոգիական սպառնալիք է տարածաշրջանի անվտանգությանը։ Բնականաբար, տարածաշրջանային անվտանգությունն այս պետությանը ամենաքիչն է հետաքրքրում։ Հակամիջուկային քարոզարշավի իրական նպատակը Հայաստանի էներգետիկ անվտանգության, հետևաբար նաև ընդհանուր պետական անվտանգության թուլացմանը հասնելն է։ Եվ այս համատեքստում հարկավոր է պարզել, թե ի՞նչ քաղաքական, աշխարհաքաղաքական խնդիրներ կփորձի լուծել Ադրբեջանը միջուկային էներգետիկայի զարգացմամբ։ Մյուս կողմից հետաքրքիր է, թե ի՞նչ աշխարհաքաղաքական, տնտեսական, ֆինանսական կամ այլ բնույթի շարժառիթներ ունի ադրբեջանական կողմին նման առաջարկ արած Ռուսաստանը, որը, ի դեպ, միջուկային էներգետիկայի ոլորտում սերտորեն համագործակցում է նաև Հայաստանի Հանրապետության հետ։ Եվ հայտնի է, որ հայկական կողմն էլ իր հերթին բանակցում է Ռուսաստանի հետ՝ Մեծամորի ատոմակայանի ապագործարկումից հետո նոր ատոմակայան կառուցելու հնարավորության հարցի շուրջ։ Ի միջի այլոց, Թուրքիայում էլ Ռուսաստանի աջակցությամբ կառուցվում է «Ակկույու» ատոմակայանը։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ Վահե Դավթյանը։

– Պարոն Դավթյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանում ատոմակայան կառուցելու մտադրության մասին լուրը։

– Ադրբեջանում ատոմային էլեկտրակայանի կառուցման մասին խոսակցությունները և քննարկումները սկսվել են դեռևս 2000-ականների սկզբներին։ 2007-2008 թթ․-ին դրանք նոր թափ առան, երբ ձևավորվեց ատոմակայանի կառուցման հստակ նախագիծ՝ մոտ 1500 մվտ հզորությամբ։ Այնուհետև՝ 2018 թ․ ավարտին- եղավ հրապարակում ռուսաստանյան պետական «ՏԱՍՍ» գործակալության կողմից, որում նշվում էր, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկում են ատոմակայան կառուցելու հեռանկարները։ Ուստի կարելի է ասել, որ այն առաջարկը, որն արվեց մեկ շաբաթ առաջ «Ռոսատոմի» ղեկավարության կողմից, Պուտին-Ալիև հանդիպումից հետո, բավական սպասված էր և լիովին տեղավորվում էր վերջին տարիների ընթացքում տեղի ունեցող զարգացումների ընդհանուր տրամաբանության մեջ։

Ճիշտ է, այստեղ դեռևս չկան կոնկրետ մանրամասներ, բայց ելնելով կողմերի տրամադրվածությունից և «Ռոսատոմի» ղեկավարի պաշտոնական հայտարարությունից՝ ամենայն հավանականությամբ, խոսքը մեծ հզորությունների, մասնավորապես՝ մինչև 1200 մվտ հզորության ատոմային էլեկտրակայան կառուցելու մասին է։

Ատոմակայանի նախագծի կյանքի կոչումը Ադրբեջանի համար ներկայումս խիստ անհրաժեշտ է՝ թե՛ տնտեսական, թե՛ աշխարհաքաղաքական առումներով։ Տնտեսական շարժառիթն այն է, որ այսօր Ադրբեջանում առկա է ռեսուրսային բազայի սպառման խնդիր։ Մասնավորապես, մենք գիտենք, որ Ադրբեջանը, ունենալով բազմաթիվ պայմանագրեր գազի և նավթի մատակարարման վերաբերյալ, իրականում այլևս ի վիճակի չէ այդ մատակարարումները լիովին իրականացնել և այդ իսկ պատճառով հաճախ դիմում է Ղազախստանին, Ռուսաստանին՝ իր ենթակառուցվածքներով ածխաջրածնային ռեսուրսներ արտահանելու նպատակով։ Դրա հետ մեկտեղ ակնհայտ է, որ ածխաջրածիններից գոյացած գումարների հոսքը, այնուամենայնիվ, թույլ չտվեցին Ադրբեջանին ձևավորելու կայուն և անվտանգ էլեկտրաէներգետիկ համակարգ։ Մենք գիտենք, որ տարածաշրջանում, եթե համեմատենք Վրաստանի և Հայաստանի հետ, Ադրբեջանն ունի ամենաթույլ զարգացած էլեկտրաէներգետիկ համակարգը, ինչի վառ ապացույցներից է 2018-ի ամռանը տեղի ունեցած խոշոր ցանցային վթարը, որի հետևանքով շուրջ 30 բնակավայր՝ ներառյալ Բաքուն ու Գյանջան, երկարատև ժամանակով մնացին առանց էլեկտրաէներգիայի, և ամբողջ հանրապետությունը, կարելի է ասել, կոլապսի մեջ էր հայտնվել։ Հաշվի առնելով այս հանգամանքը և հասկանալով, որ եղած հզորություններն այլևս ի վիճակի չեն ապահովելու Ադրբեջանի էներգետիկ անվտանգությունը, մասնավորապես, էլեկտրաէներգետիկ հատվածում, Բաքուն 2018-ից ի վեր նախաձեռնեց էլեկտրաէներգետիկ հզորությունների ձևավորման քաղաքականություն։ Ալիևը հայտարարեց մինչև 1000 մվտ հզորությունների ձևավորման մասին։ Ու քանի որ, ինչպես գիտենք, միջուկային էներգետիկան հանդես է գալիս որպես էլեկտրաէներգիայի կայուն գեներացման առանցքային աղբյուր, ըստ այդմ՝ տրամաբանական է, որ դրա իրականացման նախագիծը լիովին տեղավորվում է Ադրբեջանի էներգետիկ քաղաքականության տրամաբանության մեջ՝ հաշվի առնելով Ադրբեջանի էներգետիկ համակարգում այսօր առկա խնդիրները։

Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական բաղադրիչին, ապա ակնհայտ է, որ Ադրբեջանը 1995-ից ի վեր, երբ վերագործարկվեց Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկը, ակտիվորեն, Թուրքիայի հետ միասին, հակամիջուկային, հակահայկական լոբբինգ է իրականացնում՝ ջանք ու եռանդ և ֆինանսական միջոցներ չխնայելով հայկական ատոմակայանը որպես իր մեջ էկոլոգիական սպառնալիքներ պարունակող հզորություն ներկայացնելու համար՝ աշխարհի ամենաբարձր հարթակներում՝ սկսած Միջուկային էներգետիկայի միջազգային գործակալությունից (ՄԱԳԱՏԷ)։

Ճիշտ է, ակնհայտ է, որ ՄԱԳԱՏԷ-ի կողմից հայկական ատոմակայանում անցկացվել է տեխնիկական մոնիթորինգ և առավելապես տրվել է դրական գնահատական, բայց, այնուամենայնիվ, վերջին տարիներին Ադրբեջանն իրականացնում էր հակամիջուկային լոբբինգ՝ դրանով իսկ նպատակ ունենալով նվազեցնելու Հայաստանի ռազմավարական ռեսուրսը, որովհետև առ այսօր Հայաստանը հանդես է որպես միակ պետություն տարածաշրջանում, որն ունի միջուկային կայան, որը ձևավորում է բավական լուրջ ռազմավարական ռեսուրս և շատ լուրջ ռազմավարական կարգավիճակ տալիս մեր երկրին։ Իսկ Ադրբեջանը, որն աշխարհաքաղաքական մրցավազքի մեջ է, – հատկապես էներգետիկայի ոլորտում դա տարբեր դրսևորումներ է ստանում, – ցանկանում է ունենալ իր միջուկային կայանը, որպեսզի գոնե այս բաղադրիչով, իր ռազմավարական ներուժով հավասարվի Հայաստանի հետ, քանի որ շատ լավ հասկանում է, որ միջուկային էներգետիկայի առկայությունը, խոշոր հաշվով, ոչ միայն բարձրացնում է երկրի ռազմավարական կարգավիճակը տարածաշրջանում, այլև նպաստում է այլ ռազմավարական ոլորտների զարգացմանը։ Ի վերջո, դա գիտական դպրոց է, միջուկային բժշկության մի առանձին թև է, որն այսօր աշխարհում բավական մեծ զարգացում է ստանում, դրանք նորարարական տեխնոլոգիաներ են և այլն։

Մենք իհարկե պետք է մեծ ուշադրությամբ հետևենք այն ամենին, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում այս հարցի շուրջ։ Ինչո՞ւ․ որովհետև հաշվի առնելով Ադրբեջանի բավական ագրեսիվ կեցվածքը՝ պետք չէ բացառել, որ ատոմակայան կառուցելուց հետո հաջորդ քայլը կլինի նաև որոշակի հավակնությունների ձևավորումը ադրբեջանական քաղաքական էլիտայի շրջանում միջուկային ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Սա ևս մենք չպետք է բացառենք ու հատկապես հաշվի առնենք ռազմավարական, ռազմատեխնիկական համագործակցությունը Ադրբեջանի և Պակիստանի միջև։ Պակիստանը, ինչպես գիտենք, ունենալով միջուկային զենք, այնուամենայնիվ, չի մտնում միջուկային զենք ունեցող երկրների լեգիտիմ ակումբի մեջ, և հաշվի առնելով Իսլամաբադի ու Բաքվի միջև ինտենսիվորեն զարգացող ռազմատեխնիկական համագործակցությունը և փորձի ակտիվ փոխանակումը՝ պետք չէ բացառել, որ օրերից մի օր կողմերը կորոշեն նաև այս ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկել։ Սա ևս մի սցենար է, որը պետք չէ բացառել։ Այսպիսին է ընդհանուր խճապատկերը։

– Այսինքն՝ Ադրբեջանը կարող է նույնիսկ փորձել միջուկային զե՞նք ստեղծել։

– Գիտեք, մենք պետք է հստակ հասկանանք, որ ցանկացած երկիր, որը զարգացնում է խաղաղ ատոմ, ունի հնարավորություն և ներուժ համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում զարգացնելու նաև միջուկային զենք։ Բոլոր պետությունները, որոնք ունեն ատոմակայան, ունեն նաև դրա հնարավորությունը։ Բայց գոյություն ունի միջուկային զենք չտարածման մասին պայմանագիր, որը ՀՀ-ն ստորագրել է 1990-ականների կեսերին։ Ի սկզբանե այն ստորագրվել է ԽՍՀՄ-ի կողմից՝ 1970-ականների սկզբներին, այնուհետև՝ 1994-95 թթ․, Հայաստանը միացել է այդ պայմանագրին։ Բայց, չնայած այն հանգամանքին, որ մի շարք երկրներ ստորագրել են այդ պայմանագիրը, այնուամենայնիվ, որոշ պետություններում քայլեր արվում են միջուկային ծրագրերի զարգացման ուղղությամբ, ինչը, իհարկե, ապակայունացնում է ընդհանուր միջուկային անվտանգության համակարգը։ Եվ պետք չէ բացառել, որ Ադրբեջանը, հաշվի առնելով իր ագրեսիվ, ռազմատենչ կեցվածքը, ինչպես նաև համագործակցությունը Պակիստանի հետ, որը միջուկային զենքի ապօրինի տարածման ամենավառ իլյուստրացիան է, կարող է գնալ այդ ճանապարհով։

– Իսկ Ռուսաստանը, որն առաջարկել է ատոմակայան կառուցել Ադրբեջանում ու նաև Թուրքիայում է ատոմակայան կառուցում, Հայաստանի հետ էլ քննարկում է նոր ատոմակայան կառուցելու հարցը, ի՞նչ է ցանկանում։ Ռուսաստանը ևս ցանկանում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հավասարվե՞ն միջուկային էներգետիկայի ներուժով։

– Ես կարծում եմ, որ Ռուսաստանն այստեղ, նախ և առաջ, ֆինանսական նպատակներ է հետապնդում, այլ ոչ թե աշխարհաքաղաքական։ Եկեք ձեզ հետ մի բան հստակ արձանագրենք, որ եթե խոսում ենք հայկական ատոմակայանի նոր բլոկի կառուցման հեռանկարի մասին, ապա այստեղ մենք ռուսական կողմին և «Ռոսատոմը» դիտարկում ենք ոչ միայն որպես այս նախագծի իրականացման օպերատոր, այլև որպես ֆինանսական դոնոր։ Բազային սցենարով ենթադրվում է, որ ռուսական կողմը պետք է հատկացնի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկ կառուցելու համար։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի պարագային, ապա այստեղ լիովին այլ իրավիճակ է։ Ադրբեջանն ինքն է հայտարարում, թե պատրաստ է իր սեփական միջոցներով ֆինանսավորելու, իր պահուստային ֆոնդերից հատկացնելու անհրաժեշտ գումար միջուկային կայան կառուցելու համար։ Ռուսաստանը տվյալ պարագայում հանդես է գալիս որպես այս նախագծի իրականացման օպերատոր։

Ռուսաստանը ներկայումս գտնվում է ֆինանսական, սոցիալ-տնտեսական բավական ծանր վիճակում։ Այսօր առանձին տնտեսագետներ խոսում են անգամ ռուսական տնտեսության ռեցեսիայի մասին, և ակնհայտ է, որ ներկայումս նա խուսափում է լայնամասշտաբ ֆինանսական ծրագրերից՝ հատկապես Ռուսաստանի տարածքից դուրս, և հակառակը՝ փորձում է մատուցել ծառայություններ՝ հատկապես էներգետիկ ենթակառուցվածքների շահագործման և նոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցում։ Ես այստեղ մեծ աշխարհաքաղաքական նպատակադրում չեմ տեսնում Ռուսաստանի կողմից։ Ռուսաստանը առավելապես փորձում է որոշակի ֆինանսական դիվիդենտներ ստանալ, որովհետև ակնհայտ է, որ երբ մենք խոսում ենք մոտ 1200 մվտ հզորություն ունեցող ատոմակայանի մասին, ապա այստեղ մենք պետք է նկատի ունենանք մի նախագիծ, որի ֆինանսավորումը, ներդրումային ամբողջ փաթեթը կազմելու է 5-7 մլրդ ԱՄՆ դոլար։ Եվ «Ռոսատոմը», որը ներկայանում է որպես այս նախագծի գլխավոր օպերատոր, բնականաբար, շատ լուրջ ֆինանսական դիվիդենտներ է ստանալու։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում