ԱՄՆ-ն հոկտեմբերի 15-ից չի բարձրացնի Չինաստանից ապրանքների մաքսատուրքերը՝ ինչպես նախատեսված էր։ Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը՝ Վաշինգտոնում ամերիկա-չինական բանակցությունների արդյունքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Փոխվարչապետը հարցրեց, իսկ նախագահը հավանության արժանացրեց՝ քանի դեռ զբաղվում ենք թղթաբանությամբ, մենք նախատեսվածի պես չենք բարձրացնի մաքսատուրքերը 25-30 տոկոսով»,-ընդգծել է Մնուչինը և հավելել, որ խոսքը մաքսատուրքերի մասին է, որոնք ԱՄՆ-ն պատրաստվում էր բարձրացնել հոկտեմբերի 15-ից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակեցրել է, որ այդ մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է, սակայն նախկինում սահմանված մաքստաուրքերն ուժի մեջ են։