Friday, 19 04 2024
17:49
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ

Երևան-Վենետիկ բանակցություններ. Ինչ է սպասվում Հրայր Թովմասյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող թիմից հոկտեմբերի 10-12-ը 4 իրավաբան է մեկնել Իտալիա, մասնակցելու ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի 120-րդ լիագումար նիստին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վենետիկյան քննարկումներին մասնակցել են արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղակալ Քրիստինե Գրիգորյանի հետ, ՀՀ կառավարության ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում՝ Եղիշե Կիրակոսյանը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Հանձնաժողովում Հայաստանին վերաբերող 2 հարց է քննարկվել` առաջինը` դատաիրավական բարեփոխումների փաթեթին հավանություն տալու հարցը և երկրորդը` Ստամբուլյան կոնվենցիայի սահմանադրականության վերաբերյալ Ռուստամ Բադասյանի դիմումը հանձնաժողովին։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանականները Վենետիկ են մեկնել` հանձնաժողովի հետ բանակցելու Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ ՍԴ շուրջ ստեղծված թնջուկը հօգուտ իշխանության լուծելու օրակարգով: Այսինքն՝ Վենետիկի հանձնաժողովը դատաիրավական բարեփոխումների փաթեթի մեջ հավանություն է տալիս Հրայր Թովմասյանի հեռացմանը` Ստամբուլի կոնվենցիան Հայաստանում վավերացնելու պայմանով:

Ինչ հաջողություններ են ունեցել իշխանականները` դեռ կպարզվի: Մինչ այդ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց` ոչ մի արտառոց բան չկա. վարչապետ Փաշինյանի սեպտեմբերի 26-ի որոշումով է պատվիրակությունը հոկտեմբերի 10-12-ը գործուղվել Վենետիկի հանձնաժողով: Վենետիկցիների հետ գործարքի մասին լուրերն, ըստ Լ. Մարտիրոսյանի, իրականությանը չեն համապատասխանում. «Մտացածին են»:

«Ժողովուրդ» օրաթերթին, ի դեպ, բացառիկ տեղեկությոններ են հասել նաև, թե ինչ է կատարվում այս օրերին Բարձրագույն դատարանի պատերից ներս: Կընդունե՞ն վարույթ ԱԺ դիմումը` ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ:

Մեր տեղեկություններով` ՍԴ-ում ամենևին էլ տրամադրված չեն ընդունել ու ընթացք տալ այդ դիումին, նշում են, թե այն, ինչ ԱԺ-ն ուղարկել է ՍԴ, չի կարող քննության առարկա դառնալ, քանի որ կան որոշակի «պրոցեդուրային» խախտումներ: Բացի այդ, մեր աղբյուրները փոխանցում են, որ ՍԴ դատավորների մի մասը համարում է, որ ԱԺ-ի ուղարկած այդ փաստաթուղթը կանոնակարգ-օրենքի խախտմամբ են ուղարկել բարձրագույն դատարան»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում