Friday, 19 04 2024
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել

«Մոսկվայի և Անկարայի մերձեցման դեպքում Հայաստանը կարող է ընկնել այդ խմորման մեջ և տուժել». «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Այո, վերջերս ևս կա լարում Ղարաբաղում, իրավիճակն այնտեղ այնպիսին է, որ հնարավոր է հակամարտության վերսկսում, որին նպաստում է նաև տարածաշրջանում իրավիճակի լարումը, որը ևս հավանական է և ուրվագծվում է ապագայում:

Թուրքական գործողությունը խոսում է այն մասին, իսրայելական աղբյուրները ևս պնդում են, որ Թրամփն իսկապես պայմանավորվել է Էրդողանի ու Պուտինի հետ: Իսրայելական աղբյուրներից հայտնի է դառնում, որ կա պայմանավորվածություն՝ նաև պրեվենտիվ հարված հասցնել Իրանին, դա կարող է հանգեցնել լուրջ հետևանքների մերձավորարևելյան զարգացումներում, փոխադարձ հարվածներ կլինեն Իրանի և Իսրայելի միջև, որը կանդրադառնա նաև Հարավային Կովկասի վրա, իսկ քանի որ Իրանը Հայաստանի հետ է գործընկեր, Ադրբեջանը՝ Իսրայելի, կլինեն լարումներ տարածաշրջանում»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս հեղինակավոր ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով հնարավոր զարգացումներին Հարավային Կովկասում օրերս Թուրքիայի նախաձեռնած օպերացիայից հետո:

Նա նշել է, որ թուրքական արշավը քրդերի դեմ ուղիղ կերպով հայերին չի անդրադառնում, սակայն հետագա արդյունքը եթե լինի Մոսկվայի և Անկարայի մերձեցումը, ապա Հայաստանը կարող է ընկնել այդ խմորման մեջ և տուժել:

Հարցին, թե Հայաստանը ԵՏՄ և ՀԱՊԿ անդամ է, Ռուսաստանը համարվում է Հայաստանի անվտանգության երաշխավորը, և այդ պայմաններում հնարավոր է, որ Հայաստանի շահերը ստորադասվե՞ն, նա պատասխանել է.

«Ռուսաստանը երաշխավոր է, կա ռուսական ռազմական ներկայություն Հայաստանում, ինչը նշանակում է, որ չի լինի թուրքական ներխուժում Հայաստան, բայց թե ի՞նչ գործարքներ կարող են լինել, դա արդեն այլ հարց է:

Մոսկվայի համար Հայաստանը կարևոր է, բայց Թուրքիան ավելի կարևոր է, Մոսկվայի համար կարևոր է նաև Ադրբեջանը: Ռուսաստանը ցանկանում է, որպեսզի Հայաստանը, Ադրբեջանը, ինչու ոչ՝ նաև Վրաստանը վերադառնան անցյալ, որպեսզի Ռուսաստանը լինի դոմինանտ այս գոտում:

Իսկ երբ մի իրավիճակ է, որում Մոսկվան գործընկեր է Հայաստանի հետ, իսկ մյուսների հետ՝ ոչ, դա ձեռնտու չէ Մոսկվային, հետաքրքիր չէ Մոսկվայի համար:

Ուստի Մոսկվան մշտապես հավասարակշռում է, միանշանակորեն երբեք չի աջակցում Երևանին, թեև ֆորմալ առումով, այո, կա նման աջակցություն, երաշխիքներ կան: Ներկայումս այդ հավասարակշռությունը կա, բայց կան նաև կարևոր շահեր»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում