«Պետական բյուջեի եկամուտների համար բավականաչափ ավելի բարձր աճի սցենար է դրված, քան մեր տնտեսական աճն է: Սա նշանակում է՝ ստվերի շարունակական կրճատում և ստվերային վարչարարության բարելավման միջոցով հարկունակ հատվածի նկատում: Այսպիսով, եկամուտներն ավելի առաջանցիկ սցենարով են զարգամնում, քան մեր տնտեսությունը:
Երկրորդը՝ չմոռանանք, որ ԵԱՏՄ շրջանակներում տնտեսագիտական համայնքը տարիներ շարունակ բարձրաձայնում է, թե 2019թ.-ի եկամուտները շուրջ 20%-ով աճել են, բայց սա որոշակիորեն ավտոմեքենաների ներմուծմամբ է պայմանավորված:
2020թ.-ին այդ ներմուծումը չի լինելու, բայց տեսնում ենք, որ հարկային այդ առաջանցիկ զարգացման սցենարը դրված է: Հիմա կարո՞ղ ենք արդյոք սա դիտարկել քաղաքական կամքով պայմանավորված ստվերայնության դեմ իրական պայքար, կարծում եմ՝ միանշանակ այո»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ անդրադանալով 2020-ի բյուջեի նախագծին: