«Ըստ էության թավշյա հեղափոխությունը վերացրեց, եկավ ու սրբեց այդ թշնամանքը: Այդ մարդիկ հասկացան, որ իրենք կչորանան (եթե բույսի օրինակով ասեմ): Ինչպես այստեղ, այնպես էլ այնտեղ դեռ կան մարդիկ, որ փորձում են թշնամանք սերմանել, բայց չի ստացվելու: Այսօր իրենց սնուցող հողը, որն է՝ պառակտել, թշնամանք սերմանել, չկա: Գողությունը համարվում էր ճարպկություն, անբարոյականությունը՝ ընտանիք պահել. այսօր այս ամենը չկա: Եվ նրանք տեսնում են՝ որքան հասարակությունը մաքրվում է ախտերից, այնքան իրենք այդտեղ անելիք չունեն: Իրենց գոյության միակ ձևը հասարակության աղտոտումն է, որը չի հաջողվելու»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Պատգամավորի խոսքով՝ իրավապահների պարտքն է այն, ինչ տեղի է ունեցել վերջին 25 տարիներին, բացահայտել: