Լուրեր
Մեզ դատում էին Երևանի կենտրոնում ապրելու համար. Քոչարյանական էլիտան անհաշտ էր կենտրոնի այդ հատվածի հետ
  • 17:45
  • 2019-10-12
  • Դիտումներ՝ *

Հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ, անց են կացվել խորհրդարանական լսումներ «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով։ Լսումներից հետո Ազգային ժողովի նախագահը նշել է, որ լսումների ժամանակ հնչած ելույթների ձայնագրություններն ուղարկել է իրավապահ մարմիններին։

Ազգային ժողովում կայացած լսումների հիմնական ակնկալիքները որո՞նք են․ «Առաջին լրատվական»-ի հարցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը պատասխանեց․ «Ակնկալիքները, բնականաբար, մաքսիմալ են։ Ճիշտ է՝ այս լսումների նախաձեռնությունն իմն է, բայց այն մեր նախընտրական ծրագրում ներառված էր որպես անցումային արդարադատության ուղղություն։ Այսինքն՝ դա ոչ միայն իմ գաղափարն էր, այլ այն առաջարկվել էր հենց մեր նախընտրական ծրագրով։ Պարզապես նախաձեռնությունն էի ես իրականացրել»։

Բուզանդի փողոցի բնակիչ Տատյանա Զարիկյանն ասաց․ «Նախ ասեմ, որ մեզ վտարել են օրենքն ընդունելուց առաջ։ Մեզ վտարել են կառավարության, կարծեմ՝ 1151-Ն որոշման հիման վրա։ Երբ մենք դիմել ենք Եվրադատարան, արդեն իրենք հասկացել են, որ պետք է օրենք ընդունեն։ Բայց օրենքն ընդունել են մեզ վտարելուց հետո։ Ամենակարևորն այն է, որ այդ օրենքի հեղինակը եղել է Հրայր Թովմասյանը։ Եվրադատարանից եկավ վճիռ, որտեղ նշված է, որ, այո, մեր իրավունքները խախտված են, և այստեղ սկսվեց մեկ ուրիշ խաղ։ Հայտնի ստախոս Գևորգ Կոստանյանը և մյուսները Եվրադատարան այնպիսի բաներ էին գրում, իսկ ՄԻԵԴ-ում չէին էլ կարող պատկերացնել, որ պետության այրերը կարող են այդպես ստել»։

Իսկ ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանն էլ հավելեց․ «2003 թվականից ինձ սկսեց հետաքրքրել մեր քաղաքի պատմությունը։ Սկսել եմ նկարել Հանրապետության հրապարակից, այն ժամանակ, երբ «Լինսի» հիմնադրամով վերանորոգվում էր հրապարակը։ Ես նոր էի սկսել լուսանկարչությամբ զբաղվել ու երբ լուսանկարեցի, ցուցահանդես կազմակերպեցի՝ նույնիսկ մի լուսանկար ինձնից գնեցին։ Հետո իմ գործունեությունը համընկավ Հյուսիսային պողոտայի աշխատանքների հետ։ Առաջինը լուսանկարել եմ Պուշկինի 13 շենքի ճակատային մասը։ Սկզբում չէի հասկանում, թե այդ մարդիկ ինչու են ջղաձգված, հետո հասկացա, որ այդ մարդկանց, ոստիկանների միջամտությամբ, վտարում են իրենց տներից․ տուն, որտեղ իրենք ծնվել ու մեծացել են»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Դիտումներ՝ *