Thursday, 28 03 2024
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ

Փաստաբանական համայնքը կրկին անհաշտ է. ՓՊ-ն կանոնադրության և փաստաբանի վարքագծի փոփոխություններ է նախաձեռնել

Հոկտեմբերի 19-ին ՀՀ փաստաբանների պալատը հրավիրված ընդհանուր ժողովում պատրաստվում է կատարել Պալատի կանոնադրության և փաստաբանի վարքագծի կանոնագրքի փոփոխություններ: Նախատեսվում է նաև սահմանել «Փաստաբանի օր»։

Նախատեսվող փոփոխությունները արդեն իսկ հասցրել են հարուցել մի շարք փաստաբանների դժգոհությունը, ովքեր ավելի վաղ էլ մշտապես քննադատել են Փաստաբանների պալատի գործունեությունը և բարձրաձայնել առկա խնդիրների մասին։

Անդրադառնալով սպասվող փոփոխություններին՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի կողմ թողնելով անիմաստ ու ձևական մի շարք փոփոխությունները՝ պետք է ասել, որ դրանց իրական նպատակը մեկն է՝ հեշտացնել կարգապահական վարույթները և արդեն «օրինական» հիմքերով ճնշել փաստաբաններին՝ սպառնալով նրանց կարգապահական վարույթներով և, իհարկե, դրանց «թագուհի» վարույթով՝ արտոնագրի գործողության դադարեցումով: Հարկ եմ համարում նշել միայն երկու փոփոխություն, որոնցից ամեն ինչ դառնում է հասկանալի՝ արգելվում է այսուհետ Պալատի ղեկավարի «վիրավորական» քննադատությունը… Էդ «վիրավորական» բառը ավելացրել են՝ իբր թե քողարկելու իրենց իրական նպատակը, թե բա՝ տեսեք, վիրավորում է: Իհարկե, ոչ մի չափանիշ, թե ինչն է «վիրավորական»-ը, չկա: Երկրորդը՝ խստացվում է, այսպես կոչված, «կարգապահական ռեցիդիվը», ինչը թույլ կտա անդամավճարը մի քանի անգամ ուշացրած կամ այդ տխրահռչակ վերապատրաստումներին չմասնակցող փաստաբաններին զրկել արտոնագրից, եթե տարվա մեջ այդ «խախտումը» կատարվի մի քանի անգամ»։

Նա կոչ է արել իրենց մասնագիտության նկատմամբ հարգանք տածող բոլոր արժանապատիվ փաստաբաններին բոյկոտել Պալատի ընդհանուր ժողովը, չվախենալ ահաբեկումներից և ճնշումներից և ընդգծել է, որ Փաստաբանների պալատի ղեկավարության միակ նպատակը փաստաբանության ոչնչացումն է և փաստաբանական «վարչության» ստեղծումը՝ ազատ մասնագիտության կործանման համար։

Փաստաբանների այս խմբի քննադատությունների ու բարձրացրած հարցերի հետ կապված մեկնաբանություն խնդրեցինք նաև Պալատից։

Մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը, արձագանքելով մեր հարցերին, նկատեց, որ Փաստաբանների պալատն ունի 2082 փաստաբան, և նորմալ է, երբ մի քանի փաստաբան այլ դիրքորոշում են ունենում: Ամեն դեպքում, ըստ Հակոբյանի, իրենք, հարգելով փաստաբանների այս խմբի կարծիքը, չեն կարող համաձայնել դրանց հետ։

«Մենք չենք կարող կիսել նրանց կարծիքը՝ հետևյալ պարզ պատճառներով. նախ՝ նրանք մշտապես վարկաբեկում են Փաստաբանների պալատը և ներկայացուցիչներին և իրենց արտահայտություններում օբյեկտիվ չեն: Երկրորդ՝ նրանք հրաժարվեցին խորհրդի անդամի կարգավիճակ ձեռք բերելուց, երբ իրենց հերթը հասավ, բավարարվելով միայն ֆեյսբուքյան հայտարարություններ անելով։ Երրորդ՝ երկու հիմնական փաստարկ են բերել՝ ա/ արգելվում է Պալատի ղեկավարի վիրավորական քննադատությունը, իրենց նպատակն է, թե բա՝ տեսեք, վիրավորում է, և բ/ խստացվում է, այսպես կոչված, «կարգապահական ռեցիդիվը», ինչը թույլ կտա անդամավճարը մի քանի անգամ ուշացրած կամ այդ տխրահռչակ վերապատրաստումներին չմասնակցող փաստաբաններին զրկել արտոնագրից, եթե տարվա մեջ այդ «խախտումը» կատարվի մի քանի անգամ:

Առաջին փաստարկի առումով իրականում Կանոնագրքում առաջարկվող փոփոխությունը հետևյալ տեսքն ունի՝ «2.9.5 Փաստաբանը չի կարող Պալատի խորհրդի անդամների, նախագահի, որակավորման հանձնաժողովի անդամների կամ կարգապահական գործ նախապատրաստող անձանց նկատմամբ վիրավորական կամ զրպարտչական գործողություն իրականացնել (այդ թվում՝ վիրավորական քննադատություն)՝ կապված վերջիններիս լիազորությունների իրականացման հետ: Սույն ենթակետում նշված արգելող կանոնը չի բացառում նրանց նկատմամբ փաստաբանի քննադատական վերաբերմունք արտահայտելը ու օրենքով սահմանված դեպքերում և կարգով նրանց գործողությունների բողոքարկումը»,- ասաց Փաստաբանների պալատի խոսնակը՝ հավելելով. «Ինչպես տեսնում ենք, այս կանոնը չի արգելում քննադատելը: Արգելում է վիրավորանքը, որն այսօր էլ Կանոնագրքի ընդհանուր կանոններով արգելված է: Երկրորդ փաստարկը չի համապատասխանում իրականությանը, քանի որ այսօր էլ գործող կանոնագրքով արարքի կրկնակիության համար նախատեսված է արտոնագրից զրկում, եթե մեկ տարվա ընթացքում երեք անգամ կարգապահական տույժի ենթարկված փաստաբանի կողմից կանոնագրքի որևէ կանոնի խախտում է թույլ տրվել»։

Ըստ Հակոբյանի՝ առաջարկվող փոփոխությամբ, որոշակի հստակություն է մտել, և փաստաբանին մեկ վարույթով հնարավոր ճնշումներից պաշտպանելու պայման է նախատեսվել: «Այսպես, ըստ նոր կարգավորման՝ մեկ տարվա ընթացքում երեք անգամ կարգապահական պատասխանատվության ենթարկված փաստաբանի կողմից կատարված կանոնագրքի որևէ կանոնի խախտումը համարվում է ակնհայտ կոպիտ կարգապահական խախտում՝ բացառությամբ այն դեպքի, երբ խախտումները թույլ են տրվել մեկ վարույթի (նախաքննության, դատաքննության և այլ վարույթի) շրջանակում: Այսինքն՝ եթե մեկ վարույթի ընթացքում դատարանը մի քանի անգամ դիմի Փաստաբանների պալատ, և պարզվի, որ իրոք փաստաբանը բոլոր դեպքերում խախտում է թույլ տվել, ապա մեկ վարույթի ընթացքում խախտումների մեծ քանակը փաստաբանի արտոնագիրը դադարեցնելու հիմք չի կարող հանդիսանալ»։

Ըստ Հակոբյանի՝ վերապատրաստման դասընթացների առումով որևէ բան չի փոխվել: Կրկին գործում է նույն մոտեցումը:

Անդամավճարների մասին նախատեսվել է առանձին կետ, որ եթե փաստաբանը 18 ամիս անդամավճար չի վճարում, ապա կարող է արտոնագրի գործողությունը դադարեցվել: Իսկ եթե առաջին անգամ վարույթ է հարուցվել, և փաստաբանն ամբողջ պարտքը վճարում է, ապա արտոնագրի գործողությունը չի դադարեցվում: Եթե փաստաբանը հիմա էլ գործող կանոնագրքի պայմաններում անդամավճար չվճարի 18 ամիս, ապա դա էլ կարող է հիմք հանդիսանալ դադարեցնելու արտոնագրի գործողությունը, որովհետև 3 ամիս չվճարելուց հետո կարող է վարույթ հարուցվել, ու հետագայում յուրաքանչյուր ամիս չվճարելու համար վարույթներ հարուցվել: «Այս դեպքում՝ 3+4= 7 ամսվա համար Պալատը հնարավորություն կունենար դադարեցնելու փաստաբանի արտոնագիրը»,- եզրափակեց Փաստաբանների պալատի խոսնակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում