Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

ՏՏ համաշխարհային համաժողովը մեծ հնարավորություններ է ստեղծել. նախարար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 11-ին մասնակցել է «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» թեմայով ամենամյա գիտաժողովի հանդիսավոր բացմանը և ողջունել ներկաներին։ Տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տեղեկատվության և հասարակայնության վարչությունը:

Նախարարն անդրադարձել է օրեր առաջ մեր երկրում տեղի ունեցած մեծագույն իրադարձություններից մեկին՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին։ Նա նշել է, որ այն մեծ հնարավորություններ է ստեղծել, որի հետևից դեռ պետք է գնալ, և ամեն մեկի անհատական ջանքի շնորհիվ կարելի է շոշափելի արդյունքներ գրանցել։

Նախարարը ներկաներին տեղեկացրել է նաև մեկ այլ կարևոր իրադարձության՝ էլեկտրոտեխնիկայի բնագավառում աշխարհում շատ հայտնի «IEEE» (Institute of electrical and electronic engineers) ինստիտուտի «IEEE Computer society» բաժնի մասնաճյուղ Հայաստանում բացելու նախաձեռնության մասին։ Հակոբ Արշակյանն ընդգծել է հատկապես «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի ներդրած ջանքերն այդ ուղղությամբ, ինչի շնորհիվ Հայաստանն էլ ավելի մեծ հնարավորություն կունենա գիտական ու միջազգային հանրության հետ շփվելու, զարգացնելու մեր երկրի տեխնոլոգիական արդյունաբերությունը։

Նախարարը խոսել է նաև բոլոր ժամանակներում հայ գիտնականների ունեցած նվաճումների մասին։ Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր չէր ունենա տեխնոլոգիական այս զարգացումը, եթե նախորդ տասնամյակներում այդքան գիտական ներուժ չկուտակվեր և ռեսուրսներ չներդրվեր գիտության առաջընթացի համար։

«Այն, ինչ այսօր կա տեխնոլոգիական զարգացման առումով, և այն առաջանցիկ տեմպերը, ինչով այսօր զարգանում ենք, շատ մեծ կապ ունի, թե ինչքան ուշադրություն է դարձվել գիտությանը, գիտնականին և ինչքան ջանքեր են գործադրվել Ակադեմիայի ինստիտուտներում և այլ ուղղություններում գիտահետազոտական աշխատանքների կատարման առաջանցիկ ծրագրերով զբաղվելու ուղղությամբ։ Մենք նորից վերաիմաստավորում և վերաարժևորում ենք գիտության դերը, պետք է նորից ջանքեր գործադրենք գիտության զարգացման համար»,- ասել է
նախարարը։

Հակոբ Արշակյանը անդրադարձել է նաև նախարարության՝ գիտության և գիտահետազոտությանը վերաբերող գործունեությանը։ Նա ներկաներին տեղեկացրել է, որ հաջորդ տարվա համար պաշտպանական արդյունաբերության բյուջեն, որն ամբողջությամբ գիտահետազոտական է, կրկնապատկվել է։

Ներկաներին ողջունել է նաև Հայաստանում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Նա ընդգծել է, որ Հայաստանը շատ հաջողությամբ էր կազմակերպել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը, որը շատ կաևոր դեր ունի մեր երկրի համար։

Անդրեա Վիկտորինը նաև նշել է, որ ԵՄ-ն պատրաստակամ է աջակցել Հայաստանի տնտեսությանը, մասնավոր հատվածին ն և ամենակարևոր ճյուղերից մեկի՝ տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։

ԵՄ դեսպանն անդրադարձել է նաև տեխնոլոգիական ոլորտում կանանց ներգրավվածության, աշխատատեղերի բացման, երիտասարդ կադրերի առաջընթացի համար ստեղծված հնարավորություններին և այդ ուղղությամբ իրականացվող ջանքերին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում