ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը նոր տեղեկություններ է հաղորդել Սիրիայի Ղամիշլի քաղաքում բնակվող հայերի դրության մասին:
«Խոսեցի Ղամիշլիի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների հետ. ի տարբերություն նախորդ երկու օրերի՝ քաղաքում վիճակն այս պահին հանգիստ է։
Քաղաքի փողոցները, շուկաները վերաբացվել են, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ դպրոցները շարունակում են փակ մնալ։
Հիշեցնեմ, որ Ղամիշլիում շուրջ 3 հազար հայ է բնակվում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա: