Բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի (1939-1975-ական թագավորության) մնացորդները կվերահուղարկավորեն մինչև հոկտեմբերի 25-ը, հաղորդել է Իսպանիայի կառավարության փոխվարչապետի պաշտոնակատար Կարմեն Կալվոն:
Նրա խոսքերով, արտաշիրիմման ճշգրիտ ամսաթիվը կառավարությունը կհայտնի Ֆրանկոյի ընտանիքին՝ ընթացակարգից 48 ժամ առաջ: «Վերջնաժամկետը 25-ն է», – ասել է Կալվոն կառավարության նիստի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք ցանկանում ենք, որ դա տեղի ունենա ոչ ուշ, քան հոկտեմբերի 25-ը, որ այս իրավիճակը չհամընկնի նախընտրական քարոզչության հետ»,- պարզաբանել է նա:
Կալվոն նաև վստահեցրել է, որ ընթացակարգը կիրականացվի «մնացորդների և ընտանիքի նկատմամբ առավելագույն հարգանքով», և լրագրողները դրան չեն հրավիրվի:
Ֆրանկոյի արտաշիրիմումը 2018-ի հունիսին իշխանության գալուց հետո Պեդրո Սանչեսի սոցիալիստական կառավարության առաջին որոշումներից էր: