Tuesday, 23 04 2024
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք

«Ինեկոբանկ»․ Հայաստանի ֆինթեք առաջատարը ամփոփում է WCIT 2019 համաժողովը

[Երեվան, ՀՀ] Ավարտվեց ամենասպասված, Հայաստանը տեխնոլոգիական աշխարհի կենտրոն դարձրած՝ WCIT 2019 համաշխարհային կոնգրեսը, որն այս մի քանի օրերի ընթացքում հասցրեց իր շուրջը համախմբել համաշխարհային հզոր դեմքերի և մասնագետների՝ վերհանելու առկա և ապագա մարտահրավերները, զարգացման ուղղություններն ու միտումները։

Ֆինթեք զարգացման հեռանկարներից մինչև արհեստական բանականություն ու կիբեռանվտանգություն․ քննարկման թեմաները բազմազան էին։ Եռօրյա համաժողովի օրակարգը հագեցած էր ոչ միայն պանելային քննարկումներով և ելույթներով, այլ նաև այցելուներին ընձեռվել էր հնարավորություն ծանոթանալ աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած պատվիրակությունների նորարարական լուծումներին։ էքսպո ցուցահանդեսի տարածքում էր նաև Ինեկոբանկը, որը հանդիսանում էր WCIT 2019 համաժողովի ինովացիոն հովանավորը։

«WCIT 2019» համաժողովում հանդես գալով հովանավոր՝ ի սկզբանե կարևորել ենք Հայաստանում ՏՏ ոլորտի աճի միտումներն ու դերը, ինչպես նաև հզոր մասնագիտական համայնքի կայացման հեռանկարները», – նշում է Ինեկոբանկի Գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արեն Նալթակյանը։

Միջոցառման օրերին առաջին ամբողջական թվային բանկի տաղավարում Ինեկոբանկի թիմը միջազգային և տեղական հյուրերին ներկայացնում էր բանկի գերժամանակակից թվային լուծումներն ու ծառայությունները։

«Աշխարհում այսօր շատ են խոսում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումներից, մարտահրավերներից և հնարավորություններից։ Տեխնոլոգիական զարգացումները, որոնք միտված են բիզնես գործընթացների արդյունավետության ու հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը, մշտապես Ինեկոբանկի ուշադրության դիտակետում են։ Համոզված եմ, որ բանկը հետագայում էլ շարունակելու է խթանել ՏՏ ոլորտի աճն ու զարգացումը՝ իր ուրույն ներդրումն ունենալով նմանօրինակ հետաքրքիր և բովանդակալից միջոցառումներում» – հավելեց պարոն Նալթակյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում