Հոկտեմբերի 11-ին Կիևի մարզում հանցագործների խումբ է ձերբակալվել: Նրանք հանցագործություն են կատարել՝ կողոպտելով Կագարլիցկի շրջանի գյուղի բնակչին: Այդ մասին հայտնում են Ազգային ոստիկանությունից:
Գիշերվա կեսին հանցագործները ներխուժել են տուն, ծեծել տանտիրոջը և տարել նրա խնայողությունները՝ 37 հազար դոլար և 40 հազար գրիվեն: Ոստիկանության և հատուկ ստորաբաժանումների համատեղ ուժերով հանցագործները ձերբակալվել են մի քանի ժամ անց:
Խմբավորման մեջ ընդգրկված էին վեց ադրբեջանցիներ, որոնց ղեկավարում էր Կիևի մարզի Կագարլիցկի շրջանում ապրող իրենց հայրենակիցը: Բոլոր հանցագործներն Ուկրաինա էին ժամանել 2019-ին:
Իրավապահ մարմիններն առգրավել են տուժածներից հափշտակված իրերն ու դրամական միջոցները: