Wednesday, 24 04 2024
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

«Թող իրենց հայելու մեջ նայեն». Փաշինյանը մեկ զարկով երկու նապաստակ խփեց

Աշխաբադում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ պատասխան է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին՝ անվանելով այն «հայ ժողովրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ անհարգալից վերաբերմունք»:

Ալիևն իր ելույթում խոսել է ԱՊՀ տարածքում, մասնավորապես Հայաստանում «ֆաշիստների հերոսացման» մասին՝ նշելով, որ ՀՀ նախկին իշխանությունների օրոք Երևանում կանգնեցվել է ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը, որին Ալիևն անվանել է «ֆաշիստական դահիճ» և «դավաճան»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ալիևի ելույթում պատմական իրադարձությունների սուբյեկտիվ մեկնաբանման փորձ կար: «Իլհամ Հեյդարովիչի ելույթից տպավորություն է ստեղծվում, որ Հիտլերը երկրորդական դեր է խաղացել, և նացիստական շարժման առաջնորդը Գարեգին Նժդեհն էր: Իսկ իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարել է Թուրքիայի կողմից Հայաստանի օկուպացման դեմ, պայքարել է Հայոց ցեղասպանության դեմ, և իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը բազմաթիվ ռուս սպաների հետ 1918 թվականին հայ-թուրքական պատերազմի ժամանակ ղեկավարել է ռազմաճակատի շատ կարևոր հատվածը: Եվ ես ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ շատ կարևոր է, որպեսզի մենք իմանանք պատմության օբյեկտիվ գնահատականը»,- ասել է ՀՀ վարչապետն ի պատասխան Ալիևի:

https://www.1in.am/assets/uploads/2017/09/maxresdefault-1-2.jpg

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի պատասխանին՝ ասաց. «Մյունխենում 1938-39 թվականներին ամբողջ Եվրոպան համագործակցում էր Գերմանիայի նացիստների հետ։ Հարկավոր է հիշել Ռիբենտրոպ-Մոլոտով պակտը, քաղաքական, տնտեսական, ռազմական աջակցություն էր ցուցաբերվում նացիստական Գերմանիային մինչև 1941 թվականի հայտնի ուխտադրուժ հարձակումը։ Պետք է հիշել, որ հենց Սովետական Միությունը ամեն հաղթանակից հետո շնորհավորում էր նացիստական Գերմանիային հաղթելու կապակցությամբ, երբ, օրինակ, գրավում էր Բրյուսելը կամ Փարիզը։ Եվ այդպես շարունակ՝ բոլոր մայրաքաղաքները գրավելու ժամանակ Սովետական Միությունը հատուկ շնորհավորական հեռագրեր էր ուղարկում անձամբ Ադոլֆ Հիտլերին հաղթանակի կապակցությամբ։ Երբ Մարիա Զախարովան խոսում էր այն մասին, որ Նժդեհը համագործակցել է նացիստների հետ, թող նախ հայելու մեջ իրենք իրենց նայեն, հետո նոր ուրիշներին»։

Արշակյանն ընդգծեց՝ Նժդեհը համագործակցել է նացիստների հետ, բայց կա դրա պատճառաբանությունը. «Նրա նպատակը գրավյալ տարածքներում հայկական համայնքի պաշտպանությունը, հայ ռազմագերիների պաշտպանությունն էր։ Հաջորդը՝ Նժդեհին Նյուրնբերգյան դատավարության ժամանակ Նյուրնբերգյան դատարանը չի ճանաչել հանցագործ՝ ո՛չ պատերազմի, ոչ էլ նացիզմին աջակցողի հանցագործության մեղադրանք նրան չի ներկայացվել։ Նացիզմին գնահատական տվող վերջին ատյանը Նյուրնբերգյան դատարանն է, Նժդեհը որպես հանցագործ չի ճանաչվել, նա տանջամահ է արվել Զանգեզուրի ազատագրության համար, Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելու համար, ռուս-թուրքական ագրեսիայի դեմ պայքարելու համար։ Նրան դա չներվեց»։

Մեր զրուցակիցը հավելեց. «Բնական է, որ Բաքուն, Անկարան, Մոսկվան նրան ճանաչում են հանցագործ, որովհետև նա կռվել է հենց իրենց դեմ, պաշտպանել հայրենիքը հենց իրենցից։ Փաշինյանը այսպիսով պատասխանեց Լենին-Աթաթուրք պակտի շահառուներին, Ադրբեջանին, Թուրքիային ու իմպերիական Ռուսաստանին։ Բոլշևիկների, Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակը հայկական պետությունը ոչնչացնելն էր։ Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը համարում է իրեն ՀՀ ղեկավար՝ պետք է պաշտպանի բոլոր նրանց, ովքեր պայքարել են մեր հայրենիքի գոյության համար։ Նժդեհն իրական, անձնազոհ հերոս է եղել, այս մյուս մեդալ ստացած հերոսների հետ պետք չէ շփոթել»։

https://hraparak.am/uploads/images/image_750x_5d6ba89f2bd8e.jpg

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ Փաշինյանը մի զարկով երկու նապաստակ խփեց. «Ես ողջունում եմ պարոն Փաշինյանի պետականամետ այս դիրքորոշումը։ Իսկապես՝ շատ կարևոր մեսիջ էր, և ոչ միայն այն առումով, որ Փաշինյանը պատասխանել է Ադրբեջանի բռնապետին, ով որքան կարելի է հասկանալ՝ բավական առիթավորվել էր ամեն ինչից՝ պղտոր ջրում ձուկ էր որսում, այլև Փաշինյանը սրանով պատասխանեց Ռուսաստանի քաղաքական վերնախավի այն շրջանակներին, ովքեր շարունակաբար իրենց դժգոհությունն էին հայտնում Երևանում Նժդեհի արձանի տեղադրման առումով։ Սրանով պարոն Փաշինյանը մեկ կրակոցով երկու նապաստակ սպանեց»։

Ըստ Համբարյանի՝ նույնիսկ եթե Նժդեհի գաղափարախոսությունը կիսում էին նախկին իշխանությունները, Նժդեհը համահայկական նշանակություն ունի, ու Փաշինյանը ցույց տվեց, որ որևէ բարբաջանք նրա հասցեին կստանա համապատասխան արձագանք: «Ես ուրախ եմ ու ողջունում եմ պարոն Փաշինյանի այս պետականամետ հայտարարությունը։ Ցավով եմ նշում՝ շատ դեպքերում ներքաղաքական խնդիրների առումով չեմ տեսնում նրա պետականամետ դիրքորոշումը, բայց արտաքին հարաբերություններին վերաբերող հարցերում նա այդպիսի դիրքորոշում է ցույց տալիս ու կրկնեմ՝ մեկ զարկով երկու նապաստակ սպանում»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում