Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աշխաբադում կայացած գագաթնաժողովի ընթացքում ԱՊՀ երկրների ղեկավարներին կոչ է արել աջակցել Ուկրաինայի գործող կառավարությանը։ Այդ մասին հայտնում է Sputnik Belarus-ը:
Բելառուսի առաջնորդը նշել է, որ ինքն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «շատ խորասուզված են այս խնդրի մեջ»:
«Խոսելով Ուկրաինայում նոր կառավարության մասին, ես կցանկանայի ձեզ հորդորել աջակցել այս կառավարությանը: Դուք տեսնում եք այս իշխանությունը զսպելու, շրջելու, տապալելու միտում, բայց մենք պետք է հասկանանք, թե ով է դրանից հետո գալու Ուկրաինա»,- ասել է Լուկաշենկոն։