Tuesday, 19 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լիխտենշտեյնի դեմ խաղում

2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը վաղը կմրցի Լիխտենշտեյնի հետ: Կարևորագույն մրցավեճում մեր ազգային հավաքականի հնարավոր մեկնարկային կազմը վերջին օրերի ամենաքննարկվող խնդիրների թվում է:

Հիշեցնենք, որ հավաքականին չի միացել մեր առաջատարը՝ Հենրիխ Մխիթարյանը, որը «Ռոմայի» կազմում ազդրի վնասվածք էր ստացել: Հիվանդության պատճառով հավաքականում չէ հենակետային կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը: Մեկ այլ առաջատար՝ Կամո Հովհաննիսյանն էլ, որը տեղ էր գտել հայտացուցակում, դեռևս չի ապաքինվել և չի մեկնել Լիխտենշտեյն: Հնարավոր է, որ Հովհաննիսյանը հավաքականին միանա առաջիկա հանդիպումից հետո և կարողանա օգնել հոկտեմբերի 15-ին կայանալիք Ֆինլանդիայի դեմ մրցավեճում: Այս պահին, սակայն, վաղ է խոսել ֆինների դեմ մրցավեճի մասին, քանզի Լիխտենշտեյնին չհաղթելու դեպքում դուրս կմնանք երկրորդ հորիզոնականի համար պայքարից:

Լիխտենշտեյնի հետ խաղում Գյուլբուդաղյանցին, բացի մարտավարություն մշակելուց, անհրաժեշտ է լրացնել կադրային բացը, որն ավելի քան մտահոգիչ է: Փորձենք հասկանալ, թե ինչ կազմով մեր հավաքականը կարող է սկսել խաղը, և որն է ամենաօպտիմալ տարբերակը: «Առաջին լրատվական»-ի վարկածով՝ մեր հավաքականը վաղը կխաղա 4-2-3-1 դասավորությամբ: Դարպասում կլինի Արամ Հայրապետյանը, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Հայկ Իշխանյանն ու Վարազդատ Հարոյանը: Պաշտպանության աջ եզրում կլինի Հովհաննես Համբարձումյանտը, իսկ ձախ եզրում՝ Մոնրո Արարատը: Հենակետային գոտում Ռումյան Հովսեփյանի կողքին տեսնում ենք վերջին պահին ազգային թիմ հրավիրված Գոռ Մալաքյանին: Վերջինիս հավաքական հրավիրվելն ուղղակի անհրաժեշտություն էր, և ողջունելի է, որ Գյուլբուդաղյանցը, այնուամենայնիվ, գնաց այդ քայլին: Մեր երրորդ հենակետայինը՝ Արտակ Գրիգորյանը, ավելի հաջող է խաղում մրցակցի խաղը քանդելու ժամանակ: Լիխտենշտեյնի դեմ, կարծում ենք, դրա անհրաժեշտությունը չի լինի: Գոռ Մալաքյանը տեխնիկապես ավելի լավ է պատրաստված, օժտված է նաև գնդակ պահելու ունակությամբ: Կիսապաշտպանության աջ եզրում, կարծում ենք, կխաղա Տիգրան Բարսեղյանը, որը վերջին հանդիպումներում աչքի է ընկել արդյունավետությամբ:

Կարևոր մի հանգամանք: Ի դեմս Բարսեղյանի և Համբարձումյանի՝ մեր հավաքականի աջ առանցքում, հատկապես գրոհների ժամանակ, նկատվում է սրություն: Տարիներ առաջ Համբարձումյանը և Բարսեղյանը հանդես են եկել մակեդոնական «Վարդարում», և աջ եզրի արդյունավետությունը, կարծում ենք, նաև այս ֆուտբոլիստների ակտիվ համագործակցության և միմյանց լավ ճանաչելու արդյունք է:

Կիսապաշտպանության ձախ եզրում կլինի Սարգիս Ադամյանը, որը լավ մարզավիճակում է, իսկ երկրպագուները նրա հետ մեծ հույսեր են կապում: Ենթահարձակվողի դիրքում կտեսնենք Մարկոս Պիզելիին, ով ընթացիկ շրջափուլում դեռևս չի կրել ազգային թիմի մարզաշապիկը: Կենտրոնական հարձակվողի դիրքում էլ կխաղա Ալեքսանդր Կարապետյանը:

Ինչ վերաբերում է Գևորգ Ղազարյանին, ապա կարծում ենք՝ այս ֆուտբոլիստին խաղադաշտ պետք է դուրս բերել անհրաժեշտության դեպքում: Ընտրական այս փուլում Ղազարյանն արդեն երկու դեղին քարտ է ստացել, և եթե Լիխտենշտեյնի դեմ մրցավեճում էլ զգուշացվի, ապա Ֆինլանդիայի դեմ կզրկվենք ևս մեկ առանցքային ֆուտբոլիստից:

Երկու դեղին քարտ ունի նաև մեկ այլ եզրային կիսապաշտպան՝ Էդգար Բաբայանը, ուստի նրան հիմնական կազմում ընդգրկելը ևս ճիշտ որոշում չի լինի: Մասնագետների շրջանում ձախ պաշտպանի դիրքում դիտարկվում է նաև «Փյունիկի» ներկայացուցիչ Արտակ Եդիգարյանի թեկնածությունը: Վերջինիս խաղային այս դիրքում արդեն տեսել ենք և կարող ենք ասել, որ պաշտպանական գործողությունների ժամանակ վստահ է խաղում: Եդիգարյանի «զենքը», սակայն, տեխնիկական հնարքներն ու հեռահար հարվածներն են: Ընդունենք, որ Եդիգարյանը չունի այն արագությունը, որ կատարի նոմինալ վինգերի պարտականությունը: Ուստի նրան այս գոտում խաղացնելու պարագայում հնարավոր է պասիվանա ձախ առանցքը:

Մոնրո Արարատը, պաշտպանական գործողություններից բացի, ունի բարձր արագություն և սովորաբար միանում է գրոհներին: Լիխտենշտեյնի դեմ հանդիպումը, կարծում ենք, լավ առիթ է այս ֆուտբոլիստին հնարավորություն տալու: Եթե ինչ-որ բան այն չլինի, կարելի է փորձարկել նաև Եդիգարյանի տարբերակը:

Ազգային հավաքականում ունենք ևս երկու ֆուտբոլիստ, որոնց խաղաժամանակ տրամադրելը, կարծում ենք, ճիշտ կլնի: Խոսքը Էրիկ Վարդանյանի և Արաս Օզբիլիսի մասին է: Իրադարձությունների դրական զարգացման պարագայում երկրորդ կեսում Մարկոսի փոխարեն կարելի է փորձել Էրիկ Վարդանյանին: Օզբիլիսն էլ դիտարկվում է որպես ձախ եզրում Տիգրան Բարսեղյանին փոխարինող:

Կարևոր մի փաստ. Լիխտենշտեյնի հետ մրցավեճը այն հանդիպումների շարքում չէ, որ մտածենք գեղեցիկ կամ տպավորիչ ֆուտբոլի մասին: Մեր նպատակը միայն ու միայն 3 միավորն է, որն ամեն գնով պետք է վաստակենք: Վերջնական որոշումը կայացնելու է Գյուլբուդաղյանցը: Վստահելով այս մասնագետին՝ հավատում ենք, որ կայացված որոշումը, թեկուզ վատ խաղով, մեր հավաքականին կպարգևի բաղձալի 3 միավորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում