Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան

Ալիևը «մատնել» է Զախարովային. Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը խեղաթյուրման փորձին

Աշխաբադում տեղի ունեցող ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահին մեղադրել է պատմությունը խեղաթյուրելու, հայ ժողովրդի, նաև ԱՊՀ երկրների ղեկավարների հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահը դրան նախորդած իր ելույթում, խոսելով ֆաշիզմի դեմ պայքարում ադրբեջանցիների դերի մասին, փորձել է Հայաստանին մեղադրել «ֆաշիստ» Նժդեհի արձանը կանգնեցնելու համար:

Ամբողջ «ինտրիգն» այստեղ այն է, որ Նժդեհի արձանի վերաբերյալ այդօրինակ առաջին «գնահատականը» դեռևս տարիներ առաջ, երբ արձանը նոր էր բացվելու Երևանում, տվել էր ՌԴ ԱԳՆ հայտնի խոսնակ Զախարովան: Ըստ երևույթին, եթե այն ժամանակ Հայաստանի ՀՀԿ-ական, նժդեհական գաղափարախոսությամբ առաջնորդվող իշխանությունը այդ «մեղադրանքին» տար սպառիչ պատասխան, Ալիևը տարիներ անց բացարձակապես չէր համարձակվի կրկնել նույն «մեղադրանքը»:

Մյուս կողմից, սակայն, Ալիևի վարքն ըստ էության վկայում է այն մասին, որ նա իրապես չունի որևէ ասելիք, ինչպես անդրադարձել էինք մեր նախորդ հրապարակումներից մեկում՝ խոսելով հենց Աշխաբադում տեղի ունենալիք հավաքին Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման կամ զրույցի մասին և դիտարկելով, թե արդյոք կլինի՞ այդպիսի շփում: Եվ նշել էինք, որ դա քիչ հավանական է, քանի որ ներկայիս իրավիճակում և դասավորություններում Ալիևը պարզապես ասելիք չունի:

Ինչպես ցույց է տվել նրա ելույթը ԱՊՀ պետությունների ղեկավարների հանդիպմանը, արցախյան թեմայով Ալիևն իսկապես ասելիք չունի, եթե որոշել է Հայաստանին մեղադրելու հարցում փորփրել ՌԴ արտգործնախարարության խոսնակի «դարակները»:

Փաշինյան-Ալիև հանդիպման փոխարեն՝ Աշխաբադում փաստորեն եղավ Փաշինյանի կոշտ պատասխանն Ալիևի՝ պատմության նենգափոխման փորձին կամ փորձի կրկնությանը, որ մի քանի տարի առաջ արել էր ՌԴ արտգործնախարարության խոսնակը:

Ի դեպ, այդ տեսանկյունից որքան կարող ենք դիտարկել հանգամանքը, որ Ալիևը «փորփրել» է Զախարովայի դարակներն ու «ասելիք» գտել, նույնքան էլ թերևս կարող ենք նրա հայտարարություններից հետո առնվազն հարց դիտարկել՝ իսկ արդյոք Աշխաբադում բացահայտվե՞լ է ՌԴ ԱԳՆ խոսնակի՝ տարիներ առաջ Նժդեհի և Հայաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքի «պատվիրատուն», որն այս անգամ փաստորեն որոշել է ներկայանալ սեփական դեմքով, քանի որ Ռուսաստանում չի գտնվել պատվերն ընդունելու այլ պաշտոնյա, իսկ Զախարովան արդեն առաջվանը չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում