Saturday, 20 04 2024
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը

Մարտի 1-ի գործերով ՄԻԵԴ սահմանած փոխհատուցումները պետք է վճարեն մեղադրական եզրակացությունը դակիչով դատավճռի վերածողները

«Եվրոպական դատարանի վճիռն ամբողջությամբ ինձ բավարարում է, և շատ ուշագրավ է, որ այն կայացվեց հենց Մարտի 1-ի գործի քննությանը և դատավարությանը զուգահեռ։ Այս վճիռը ևս մեկ ապացույց է, որ 2008 թվականի մարտի 1-ին նախորդ իշխանության գործողությունները եղել են բացարձակ ապօրինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ, 2008 թվականին ազատազրկված Դավիթ Մաթևոսյանը։

Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ հրապարակել է Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հերթական վճիռն ընդդեմ Հայաստանի։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ խախտվել է Դավիթ Մաթևոսյանի խաղաղ հավաքների ազատության իրավունքը։ Դատարանը պարտավորեցրել է ՀՀ կառավարությանը Մաթևոսյանին վճարել 13 հազար 200 եվրո փոխհատուցում։

2008 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Դավիթ Մաթևոսյանը ձերբակալվել էր մարտի 1-ի առավոտյան՝ Ազատության հրապարակի խաղաղ հավաքը ցրելուց հետո։ Նրան մեղադրանք է առաջադրվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար միայն ոստիկանության երկու աշխատակցի ցուցմունքների հիման վրա: Մաթևոսյանը դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման, անազատության մեջ անցկացրել շուրջ մեկուկես տարի: ՄԻԵԴ-ը ճանաչել է նաև դիմողի արդար դատաքննության իրավունքի խախտում:

«Այս վճիռը նորից փաստեց, որ ամեն ինչ 2008-ին եղել է ապօրինի՝ սկսած 2008-ի առավոտից՝ առանց հայտարարելու, զգուշացնելու ցույցը ցրելուց։ Այդ ժամանակ ես շատ լավ էի ուսումնասիրել հավաքների ազատության մասին օրենքը։ Հրաշալի օրենք էր, որը հետո ձևախեղեցին։ Այդ օրենքի շրջանակներում մեր բոլոր գործողությունները եղել են օրինական, իսկ իշխանությունների գործողությունները՝ ապօրինի»,- ընդգծեց Մաթևոսյանը։

Դավիթ Մաթևոսյանը նաև նշեց, որ այս վճիռը նաև կարող է նպաստավոր իրավիճակ առաջացնել հայկական արդարադատության շրջանակներում մյուսների արդարացման համար։

Ինքը՝ Մաթևոսյանը, առաջիկայում փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո կդիմի նաև Գլխավոր դատախազություն, որպեսզի սկսվի արդարացման գործընթաց: «Դեռ չեմ պլանավորել անելիքս, բայց պաշտպանիս հետ խորհրդակցելուց հետո և իրավական գործընթացների հնարավորության պարագայում պետք է դիմել»,- ասաց Մաթևոսյանը՝ նշելով, որ պետք է իրավական մեխանիզմներ գտնել, որ նման վճիռների դեպքում փոխհատուցումը տրամադրի ոչ թե կառավարությունը, այլ «մեղադրական եզրակացությունը հաստատողը և այդ եզրակացությունը դակիչով դատավճռի վերածողները»։

Նշենք, որ Դավիթ Մաթևոսյանի վերաբերյալ ՄԻԵԴ վճռից առաջ էլ արդար դատաքննության իրավունքի խախտման վերաբերյալ ընդդեմ Հայաստանի վճիռներ էին հրապարակվել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Մուշեղ Սաղաթելյանի, Վարդգես Գասպարիի, Մասիս Այվազյանի գործերով:

Նրանց մի մասի գործերով արդեն իսկ վճռաբեկ դատարանով սկսվել է արդարացման գործընթաց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում