Կարմիր ծովում՝ սաուդյան Ջիդդա նավահանգստից ոչ հեռու գտնվող իրանական լցանավի վրա երկու պայթյունի ենթադրյալ պատճառը հրթիռային հարվածն Է: Այդ մասին հոկտեմբերի 11-ին հայտնել Է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իրանի ազգային նավթընկերության մամուլի ծառայությանը:
Գործակալությունը նշում Է, որ պայթյունները տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 05:00-ին և 05:20-ին:
Պայթյուններից հետո նավի վրա հրդեհ Է սկսվել, վնասվել են լցանավի երկու հիմնական պահեստարանները, սկսվել Է նավթի արտահոսը ծով: Լցանավի անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել: Լցանավը պատկանում Է Իրանի ազգային նավթընկերությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: