Միացյալ Նահանգները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանի Սիրիայի հյուսիսում Էթնիկական զտումների և քաղաքացիական բնակչությանը հարվածներ հասցնելու դեպքում, սակայն առայժմ Վաշինգտոնում չեն արձանագրել Անկարայի կողմից նման գործելակերպի օրինակներ: Այդ մասին լրագրողների համար կազմակերպված բրիֆինգում հայտարարել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը:
«Խոսքը վերաբերում Է Էթնիկական զտումներին, քաղաքացիական բնակչությանը հրետանային, օդային և այլ հախուռն հարվածներին: Այժմ մենք հետևում ենք դրան, առայժմ դրա լուրջ օրինակներ չենք նկատել: Սակայն առայժմ վաղ Է այդ մասին խոսելը, թուրքական ուժերն իրականում առայժմ զգալի չափով և մեծ քանակությամբ առաջ չեն շարժվել, այնպես որ մենք առայժմ գտնվում ենք վաղ փուլում: Բայց հենց այդ պատճառով ենք մենք այսքան շատ նախազգուշարումներ անում, մենք խիստ անհանգստացած ենք նման հախուռն գնդակոծումներից»,-ասել Է նա՝ պատասխանելով այն հարցին, թե Թուրքիայի կոնկրետ որ գործողությունները կհրահրեին ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառումը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: