ԱՄՆ ԶՈՒ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին և Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը քննարկել են Սիրիայի իրավիճակը, հայտնել է Միլիի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել չորեքշաբթի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հաղորդվում է միայն, որ քննարկվել է Սիրիայում «անվտանգության ոլորտի իրավիճակը»: Այլ մանրամասներ չեն ներկայացվում:
Ավելի վաղ Թուրքիան Սիրիայում ռազմական գործողություն էր սկսել քրդական կազմավորումների դեմ, ինչն արժանացել էր Վաշինգտոնի խիստ քննադատությանը: Դոնալդ Թրամփի վարչակազմը խոստովանել է, որ գործողության գոտուց ամերիկյան զորքերը դուրս է բերել, բայց միաժամանակ հայտարարել է, որ չի աջակցում Անկարայի գործողություններին: Սենատում և Ներկայացուցիչների պալատում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ նախատեսող օրինագծեր են հայտնվել՝ Սիրիայում ԱՄՆ-ին դաշնակից կազմավորումների դեմ գործողության պատճառով: