Հոկտեմբերի 11-ի վաղ առավոտյան պայթյուն Է տեղի ունեցել իրանական լցանավի վրա, որը գտնվում Էր Կարմիր ծովում՝ սաուդյան Ջիդդա նավահանգստից մոտավորապես 96 կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին հայտնել Է Press TV հեռուստաալիքը: Դրանից հետո նավի վրա հրդեհ Է սկսվել, վնասվել են լցանավի երկու հիմնական պահեստարանները, սկսվել Է նավթի արտահոսը ծով: Տուժածների մասին չի հաղորդվում:
Լցանավը պատկանում Է Իրանի ազգային նավթընկերությանը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ տեխնիկական փորձագետներն արդեն ուսումնասիրում են միջադեպի պատճառները, ընդսմին նրանք չեն բացառում ահաբեկչության հնարավորությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: