ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը հաշիվ է բացել Twitch սթրիմինգային ծառայությունում:
Ամերիկյան առաջնորդը գրանցվել է այս թվային հարթակում հոկտեմբերի 10-ին, երբ 2020 թվականի նախագահական ընտրություններին մոտ մեկ տարի է մնում:
Տվյալ պահին ծառայության ուղիղ եթերով հեռարձակվում է Թրամփի ելույթը Մինեապոլիսում՝ կողմնակիցների առաջ:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահին հաշվին արդեն մոտ 10 հազար օգտատեր է բաժանորդագրվել: