Իրանը կարող է երկու ամսվա ընթացքում այնպիսի քանակությամբ քայքայվող նյութ մշակել, որն անհրաժեշտ է մեկ միջուկային «լիցքի» ստեղծման համար, եթե համապատասխան որոշում ընդունի: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, գրում է ITRA-TASS-ը:
Նա հստակեցրել է, որ նկատի ունի Իրանին անհրաժեշտ բացառիկ ժամանակահատվածը, որպեսզի վերջինս «ակնհայտորեն ընթանա դեպի միջուկային նյութի հարստացում` մեկ մարտական լիցքի համար անհրաժեշտ ծավալով»:
Խոսքն այն մասին չէ, որ այդ ժամանակահատվածում Իրանը կարող է ստեղծել նույնիսկ «ռազմագլխիկ կամ այն տեղ հասցնելու հասցնելու միջոց և նույնիսկ փորձարկումներ իրականացնելու համար միջոցներ», ընդգծել է Քերրին: