Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի նախագահի աշխարհի ամենաերկար մամուլի ասուլիսի համաշխարհային ռեկորդ է սահմանել:
Ըստ UNIAN-ի թղթակցի, մամուլի մարաթոնի ընթացքում, «Ռեկորդների ազգային ռեգիստրի» ներկայացուցիչը Զելենսկիին համապատասխան վկայական է հանձնել: Նա նշել է, որ 18.20-ի դրությամբ մամուլի մարաթոնը շարունակվում է «ավելի քան 8 ժամ, և չենք ասի, թե ում է պատկանում ռեկորդը»: «Գերազանցվել է առնվազն 45 րոպեով, և կարծում եմ, որ դուք դեռ պետք է մինչև ժամը 9-10-ը աշխատեք»,- ասել է նա: Նախագահի մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը շեշտել է, որ դա նախապես ծրագրված չի եղել: «Նրանք են մեզ զանգահարել: Մենք դրա մասին չգիտեինք: Այսինքն, մենք դա չենք ծրագրել, անկեղծ»,- ասել է նա:
Երբ Զելենսկիին հանձնել են վկայականը, նա ասել է. «Ես մրցանակներ չեմ սիրում»: Միևնույն ժամանակ հավելել է. «Չէ որ ես համեստ մարդ եմ»: