Friday, 19 04 2024
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան

ՍԴ շուրջ աղմուկի ֆոնին դեսպանի հանդիպումը Հրայր Թովմասյանի հետ քաղաքական համատեքստի մասին խոսելու առիթ է տալիս

«Զուտ հանդիպման փաստը որևէ քաղաքական ենթատեքստի հիմք չի տալիս, եթե, իհարկե, հաշվի չառնենք այն իրավիճակը, որը ստեղծվել է Սահմանադրական դատարանի շուրջ։ Այդ հայտնի իրավիճակը հայտնի է նաև դեսպանին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հակոբ Բադալյանը։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հոկտեմբերի 8-ին ընդունել էր Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին:

Դեսպանն անդրադարձել էր Սահմանադրական դատարանի և Գերմանիայի դեսպանության միջև առկա ջերմ և համագործակցային հարաբերություններին և հայտնել իր հանձնառությունն առ այն, որ արդյունավետ և ակտիվ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ:

Հրայր Թովմասյանը դեսպանին հայտնել էր, որ 2020 թվականի սկզբին նախապատրաստվում է իր գլխավորած պատվիրակության այցը Գերմանիա։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական ոլորտի ընթացիկ հիմնախնդիրներին և բարեփոխումներին՝ կարևորելով վերջիններիս իրականացումը ՀՀ Սահմանադրությանը և Հայաստանի միջազգային պարտավորություններին համահունչ:

«Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակում դեսպանի հետ հանդիպումը կարող ենք դիտարկել որպես որոշակի քաղաքական լոյալության դրսևորում։ Բայց սա ենթադրությունների մակարդակում է, քանի որ բովանդակային առումով նման ենթադրություն անելու առիթ չունենք»,- ասաց Բադալյանը։

Նրա խոսքերով՝ ժամանակ առաջ արդեն Հայաստանում ՌԴ դեսպանի հետ հանդիպումը մեկնաբանությունների պատճառ դարձավ՝ հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքական կյանքում Ռուսաստանի ընկալման իրողությունը։ Բացի դրանից՝ այդ ամենից ընդամենը մեկ շաբաթ առաջ ՌԴ դեսպանը հանդիպել էր Ռոբերտ Քոչարյանի հետ։ «Դրա համար ՌԴ դեսպանի հետ հանդիպումը նման աղմկոտ մեկնաբանությունների տեղիք տվեց։ Բայց այս պարագայում բուն հանդիպման փաստը հետաքրքիր է այն հանգամանքով, որ կա Սահմանադրական դատարանի շուրջ հայտնի աղմուկ հանած գործընթաց, և դրա ֆոնին դեսպանի հանդիպումը Հրայր Թովմասյանի հետ որոշակի քաղաքական համատեքստի մասին խոսելու առիթ տալիս է»,- ընդգծեց քաղաքագետը։

Մեր դիտարկմանը՝ առհասարակ դեսպանները ինչ առնչություն ունեն Սահմանադրական դատարանի հետ, որ նման հաճախականությամբ հանդիպումներ են տեղի ունենում, Բադալյանը պատասխանեց. «Հայաստանը թե՛ Գերմանիայի, թե՛ եվրոպական այլ երկրների, կառույցների հետ լուրջ գործակցություն ունի՝ հատկապես դատաիրավական ոլորտի մասով։ Հետևաբար, այդ տեսանկյունից ոչ մի արտառոց բան չկա, որ կարող է լինել հանդիպում նաև Սահմանադրական դատարանի հետ։ Զուտ մասնագիտական տիրույթում զարմանալի ոչ մի բան չկա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում