Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել են բռնցքամարտի ադամանդե ձեռնոց: Այս մասին հայտնում է RIA_Kremlinpool Telegram հեռուստաալիքը:
Դա տեղի է ունեցել «Ժամանակակից սպորտ. Նորարարություն և հեռանկարներ» ցուցահանդեսի ժամանակ: Ընդունելով նվերը՝ Պուտինն ասել է, որ առաջին մարզաձևը, որով ինքը զբաղվել է, բռնցքամարտն է: Սակայն քիթը կոտրելուց հետո անցել է այլ մարզաձևի:
Նախագահի խոսքով՝ ինքը բժշկի չի դիմել, կոտրվածքը երկար ժամանակ ներաճել է: