Wednesday, 24 04 2024
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը

Հայաստանի նոր իշխանությունը ցույց տվեց իր սուբյեկտայնությունը

Հայաստանը դատապարտում է Թուրքիայի ներխուժումը Սիրիա և միջազգային հանրությանը կոչ է անում կանխել այն, կանխարգելել դրա հետևանքով մարդասիրական աղետի սպառնալիքը: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ հավելելով, որ կլինի փակ քննարկում ստեղծված իրավիճակի և Հայաստանի քայլերի շուրջ:

Որո՞նք են լինելու Հայաստանի քայլերը. նախևառաջ Հայաստանի մտահոգությունը պետք է լինի ռազմական գործողությունների դիապազոնում գտնվող հայության անվտանգությունը: Այդ գոտում ապրում են մի քանի հազար հայեր, ըստ տարբեր փորձագիտական գնահատականների՝ մոտ 3000: Անհրաժեշտ է հնարավորն անել հայերի անվտանգությունն ապահովելու, հարկ եղած դեպքում նրանց Հայաստան տեղափոխելու համար:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Հակոբ Բադալյանը, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը և Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը:

Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ Սիրիայում պատերազմը, ըստ էության, ավարատված չէր, ակնհայտ է, որ ռազմական ակտիվ նոր փուլ է սկսվում Թուրքիայի գործողություններով: «Միայն Սիրիայի հարցը չէ, կարծում եմ՝ շատ ավելի լայն, տարածաշրջանային համատեքստում քաղաքական գործընթացների նոր փուլ է և դերակատարների բավական ընդգրկուն շրջանակ կներառի»,- նշեց վերլուծաբանը՝ հավելելով, որ ճգնաժամը Սիրիայում կարգավորված չի եղել, և եթե կոնֆլիկտը մարած չէ, ապա դրա ակտիվացումը զարմանալի չէ:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Թուրքիայի ներխուժումը Սիրիա կարող է հայ- ադրբեջանական սահմանին լարվածություն առաջ բերել, թե ոչ, Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ Թուրքիայի ներխուժումը, իր կարծիքով, չի կարող մոտիվացնել Ադրբեջանին՝ լարվածություն ստեղծել հայ-ադրբեջանական սահմանին. «Հաշվի առնենք, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններն այնպիսին են, որ մեկ տեղում լարվածության շեշտակի աճը կլանում է միջազգային հանրության ուշադրությունը, և այս դեպքում մեկ այլ տեղ լարվածության աճ չի լինի, միջազգային հանրությունը թույլ չի տա»: Քաղաքագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանի համար սպասողական վիճակ է, պետք է տեսնի՝ Թուրքիան կհաջողի, թե ոչ, դրանից կախված՝ հնարավոր է լինեն զարգացումներ:

Հայաստանում ակտիվացել է հողեր հանձնելու վերաբերյալ կեղծ դիսկուրսը: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ պարբերաբար այդ կեղծ դիսկուրսն ակտիվանում է, երբ որ սպասվում են իրադարձություններ բանակցային գործընթացում. «Ենթադրվում էր, որ բանակցային գործընթացը թավշյա հեղափոխությունից հետո կդառնար ավելի թափանցիկ, սակայն ավելի փակ դարձավ, անորոշ վիճակ է, բայց հողեր հանձնելու վերաբերյալ արտահայտություններն իրականության հետ աղերս չունեն»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում