ԱՄՆ-ում ձերբակալվել են Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանիի երկու օգնականները, որորնք նրան օգնել են լուծելու «ուկրաինական հարցը»: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal- ը:
Ձերբակալվածներն են Ֆլորիդայից ժամանած գործարարներ Լև Պառնասը և Իգոր Ֆրումանը: Հրապարակման համաձայն՝ նրանք մեղադրվում են ԱՄՆ-ում քարոզչության ֆինանսավորման կանոնները խախտելու մեջ:
Հաղորդվում է, որ Պառնասը և Ֆրումանը երկու անգամ նվիրատվություն են կատարել Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավներին:
Հրապարակման համաձայն՝ 2018 թվականի մայիսին գործարարները ընթրիք են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, իսկ ավելի ուշ հանդիպել են որդու հետ: 2018-ի վերջից ի վեր՝ Ֆրումանը և Պառնասը Ջուլիանիին ծանոթացրել են ուկրաինացի մի քանի դատախազների հետ: